ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Եռաբլուր, ծաղիկ դրել զոհվածների շիրիմներին։
Հիշեցնենք, ո Դավիթ Տոնոյանն իր պաշտոնը թողել է նոյեմբերի 20-ին, ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից տասն օր անց։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դա իր սեփական որոշումը չի եղել։ Տոնոյանին պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանը։
Նշենք նաև, որ ԶԼՄ-ում լուրեր էին տարածվում, որ Տոնոյանը պաշտոնաթող լինելուց հետո հեռացել է երկրից, գրում էին, որ նա Ավստրիայում է։
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 19-21-ը հայտարարվել է եռօրյա սուգ։
Դեկտեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ սգո երթ անցկացվեց Հանրապետության հրապարակից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։
Դեկտեմբերի 20-ին Եռաբլուր են այցելել նաև ՀՀ նախագահը և Գարեգին Բ կաթողիկոսը։