ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Մեկ օրվա ընթացքում խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները 416 միավոր պայթուցիկ նյութ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է խաղաղապահ առաքելության Telegram ալիքը։
«Այսօր ՝ դեկտեմբերի 20-ին, Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորները Ստեփանակերտ քաղաքում և հարակից շրջաններում իրականացված աշխատանքների ընթացքում հայտնաբերել են 416 միավոր պայթուցիկ նյութ և տեղափոխել ոչնչացման համար հատուկ տարածք»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, ռուս սակրավորները Արցախում ավելի քան 218 հեկտար տարածք և 1100 մետր ճանապարհ են մաքրել պայթյունավտանգ նյութերից։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 17-ի տվյալներով` խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա են վնասազերծել։
Անհետ կորած համարվող 6 զինծառայողի ողջ են գտել. Արցախի նախագահի ուրախ լուրը