ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում է նախագահի կայքը։ Նա հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց գերեզմաններին:
![«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ «Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/14/25827159_0:0:1500:1039_600x0_80_0_0_ad523f93547929630dee6899dfefca60.jpg)
Նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ բոլոր դժբախտությունները պետք է դասեր լինեն, այլ ոչ թե ցավոտ հիշողություններ։
![«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ «Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/14/25827443_0:0:1400:886_600x0_80_0_0_e6f04dab0575d8e59dc7fab4406c9ba4.jpg)
«Շատ դժվար օրեր են։ Հույս ունեմ, որ 2020 թվականի ավարտի հետ մենք փակելու ենք ողբերգական ու դժբախտ էջը և կարողանալու ենք ոտքի կանգնել, նոր էջ բացել։ Միակ բանը, որ հիշելու ենք 2020 թվականից, սուրբ հիշատակն է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայրենիքը պաշտպանելու համար։ Պետք է նորից սկսենք մեր կյանքը։ Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին», - ասել է Սարգսյանը։
![«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ «Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/14/25827119_0:0:1500:1000_600x0_80_0_0_20ff63b0e0a6321a1eeff8c547c6c343.jpg)
Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոսներ Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին:
![«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ «Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/14/25827134_0:0:1500:1020_600x0_80_0_0_19c6e7d8eaf94959b62da743c341ace9.jpg)
Հիշեցնենք՝ Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։
![«Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ «Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»․ Արմեն Սարգսյանը Եռաբլուր է այցելել. լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/14/25827144_0:0:1500:1000_600x0_80_0_0_9dbfbe4d8a34c669db8558813a558fed.jpg)