ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիները ցանկանում են նոր սահմանն անցկացնել Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտ գտնվող հեռուստաաշտարակի միջով՝ չնայած խորհրդային ժամանակներից պահպանված սահմանային սյանը։
Sputnik Արմենիայի նկարահանող խմբի՝ գյուղում գտնվելու պահին գյուղապետարան բերեցին ինչ-որ տեղից հանված ալեհավաքները։ Պարզվեց, որ ալեհավաքները բերել են հարակից բլրի վրա գտնվող աշտարակից (որը լավ տեսանելի է գյուղից)։
![Ադրբեջանցիները փորձում են «կիսել» Ճակատեն գյուղի ալեհավաք կայանը․ նոր սահման են գծում Ադրբեջանցիները փորձում են «կիսել» Ճակատեն գյուղի ալեհավաք կայանը․ նոր սահման են գծում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/13/25823910_0:0:1280:720_600x0_80_0_0_d5863585bea64c1e0718c73060eae8ff.jpg)
Այնտեղ է գտնվում հեռուստաաշտարակը, Vicacell, Ucom բջջային օպերատորների ալեցիրները։ Պարզվեց՝ սահմանագծման ժամանակ ադրբեջանցիները հայտարարել են, որ սահմանն անցնում է ուղիղ հեռուսաաշտարակի շինության միջով։
«Սահմանը բլուրով է անցնում, դրանից այն կողմ նրանց տարածքներն են, այս կողմում՝ մերը։ Նրանք(ադրբեջանցիները) GPS են միացրել, շենքի մի կեսը ընկնում է իրենց տարածքում»,-ասաց գյուղապետ Հուսիկ Սարուխանյանը։
![Ադրբեջանցիները փորձում են «կիսել» Ճակատեն գյուղի ալեհավաք կայանը․ նոր սահման են գծում Ադրբեջանցիները փորձում են «կիսել» Ճակատեն գյուղի ալեհավաք կայանը․ նոր սահման են գծում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/13/25823858_0:0:1280:720_600x0_80_0_0_87a05562265c2ec91985bf42a37c98b6.jpg)
Բայց խորհրդային սահմանը, ինչպես Սարուխանյանի, այնպես էլ գյուղի բնակիչների խոսքով, այնտեղով չէր անցնում։ Աշտարակից 30 մետր հեռու դեռ խորհրդային ժամանակներից պահպանվել է սահմանյին նշասյունը։
«Ահա այնտեղ տնկված է, ամեն ինչ իր տեղում է մնում։ Հետևում նրանք են, այս կողմում՝ մենք»,-ասում է գյուղի բնակիչը։
Նրա խոսքով՝ եթե ադրբեջանցները տեղավորվեն բլրի գագաթին, գյուղում անելիք չի մնա։ Այսօր այնտեղ են, մի ամիս հետո՝ գյուղում կհայտնվեն։
Նա չի հասկանում, թե ինչպես է ստացվել, որ սահմանային սյունը դեռևս խորհրդային տարիներից շենքից հեռու է տեղադրվել, բայց նոր սահմանը չգիտես ինչու պետք է անցնի ոչ թե դրանով, այլ կայանով։
Գյուղապետը նաև չի հասկանում, թե ինչու և ինչպես է GPS-ը սահմանը աշտարակի միջով ցույց տալիս։ Բայց նրան հանձնարարել են հանել էլեկտրական սարքավորումները և ուրիշ գյուղ տեղափոխել։
«Ասյպիսի պատմություն միայն այստեղ չէ, Ագարակում էլ նույն բանն է»,-ասում է Սարուխանյանը։
Բաքուն ընդունում է գերեվարված 62 քաղաքացու փաստը. պատգամավորները հանդիպել են Մուրադովի հետ
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ռուս սահմանապահները վերահսկելու են Կապանից հարավ ընկած ճանապարհը, նրանց դիտակետը տեղակայվում է Ճակատեն գյուղից ոչ հեռու։