00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Ուշագրավ բացահայտումների ֆոնին վարչապետը դիմում է պրիմիտիվ մանիպուլյացիների». Խաչատրյան

© Sputnik / Aram NersesyanАртур Хачатрян на митинге партии АРФ Дашнакцутюн на площади Свободы (23 мая 2019). Еревaн
Артур Хачатрян на митинге партии АРФ Дашнакцутюн на площади Свободы (23 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՅԴ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին ու վարչապետի հրաժարականին առնչվող խնդրին։ 
Խաչատրյան. «Ուշագրավ բացահայտումների ֆոնին վարչապետը դիմում է պրիմիտիվ մանիպուլյացիների»

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են գիտնականները, մշակույթի գործիչները, հոգևորականները, զինվորականները, գործարարները, բժիշկները, ուսուցիչները, դասախոսները, հասարակության տարբեր խավերի այլ ներկայացուցիչները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը, վկայակոչելով վարչապետի այն արտահայտությունը, թե Հայաստանում տեղի է ունենում «էլիտար բունտ». իր հրաժարականը ժողովուրդը չի պահանջում, այլ էլիտան։

«Վարչապետի հրաժարականը պահանջում են նաև նրանք, ում այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող մարդն էլիտա չի համարում, այսինքն` գյուղացիները, սահմանամերձ համայնքների բնակիչները։ Ճնշումն ավելի պետք է մեծանա, որ վարչապետը հասկանա` ինքը զրկվել է հասարակական աջակցությունից, «ժողովրդական վարչապետ» կոչումն այլևս չունի, և այն արդարացումը, թե «ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ», ուղղակի խղճուկ է»,– նշեց ՀՅԴ անդամը։

Խաչատրյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը վերջին 2,5 տարում ոչինչ չի արել, որպեսզի իրավիճակ փոխվի, հայտարարել էր, թե բանակցությունները սկսելու է «0» կետից, սակայն գործընթացը ձախողեց, ասում էր, որ բանակը բարեփոխելու և վերազինելու է, սակայն գնված նոր սպառազինությունն այդպես էլ չօգտագործվեց։

Ուղերձով դիմում եմ ժողովրդին - Sputnik Արմենիա
«Իսկ ի՞նչ ենք անելու հաջորդիվ, ինչպե՞ս ենք ապրելու սրանից հետո». Փաշինյանն ուղերձ է հղել

Ըստ նրա` ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանն ու ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը բավականին ուշագրավ բացահայտումներ արեցին ձեռք բերված զինատեսակների մասին, մինչդեռ վարչապետն այդ ֆոնին դիմում է պրիմիտիվ մանիպուլյացիաների։

«Չունենալով որևէ հոդաբաշխ, տրամաբանությանը համահունչ բացատրություն` Փաշինյանը փորձում է մարդկանց ոչ բարձր իրավագիտակցությունը չարաշահել, բայց հետզհետե փողոցում հավաքվում է կրիտիկական զանգված, գնալով այն մեծանում է։ Մենք օրենքի սահմաններից դուրս չենք գալու, օգտագործելու ենք ամբողջ զինանոցը, որ հասարակությանը տրվել է օրենքներով ու Սահմանադրությամբ»,– նշեց ՀՅԴ անդամը։ 

Այդ գեներալն առնվազն կիսում է պատասխանատվությունը. Փաշինյանն արձագանքեց Մովսես Հակոբյանին

Խաչատրյանի գնահատմամբ` իրավիճակն արցախյան հատվածում և Հայաստան–Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով ճակատագրական է։

Ըստ նրա`վարչապետը երկրում սուգ է հայտարարում պատերազմի ավարտից 40 օր անց, որպեսզի նույնիսկ մարդկանց վիշտը ծառայեցնի իր քաղաքական նպատակներին և հարաճուն ժողովրդական ընդվզմանը հաղորդի գոնե եռօրյա դադար։  

Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն մշտապես խանգարել է ԶՈւ-ին. Արտակ Դավթյան

Լրահոս
0