00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքում լարված իրավիճակ է. ընդդիմադիր պատգամավորներին անգամ ճանապարհ չտվեցին

Բաժանորդագրվել
Գորիսի բնակիչներն ասացին, որ պատգամավորները հարց լուծող չեն, եթե լուծող են, թող Գորիսում խնդիրը լուծեն, հետո նոր գնան Կապան։ Բողոքող բնակիչները ճանապարհ են տալիս միայն ՊՆ–ի ու շտապօգնության մեքենաներին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Գևորգ Գորգիսյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում են, որտեղ մարդիկ սահմանների անվտանգության հարցով բողոքի ակցիա են անում և փակել են ճանապարհը։ Պատգամավորները ցանկանում էին Կապան գնալ, որտեղ ևս բողոքի ակցիա է։

© Sputnik / Aram NersesyanԳորիսի բնակիչները փակել են ճանապարհը
Սյունիքում լարված իրավիճակ է. ընդդիմադիր պատգամավորներին անգամ ճանապարհ չտվեցին - Sputnik Արմենիա
Գորիսի բնակիչները փակել են ճանապարհը

Պատգամավորները զրուցեցին հավաքվածների հետ և նշեցին, որ եկել են Գորիս` խնդիրը տեղում հասկանալու, և այժմ շարժվում են դեպի Կապան, որտեղ կապանցիները ևս բողոքի ակցիա են անում։

«Պարզ է չէ, որ հիմա ընդդիմադիր պատգամավորը չի կարող գնալ բանակցային խնդիր լուծել , մենք լիազորված չենք, բայց այսօր այստեղ ենք հասել, որ խոսենք ձեզ հետ։ Երեկ գնացել ենք Գիտությունների ազգային ակադեմիա, խորհրդային քարտեզների մասնագետների հետ ենք զրուցել, քննարկումներ արել, տարբերակներ կան, որոնք պետք է բանակցվեն»,–ասաց Գորգիսյանը։

Սակայն Գորիսի բնակիչները չցանկացած պատգամավորներին ճանապարհ տալ, նշեցին, որ ընդդիմադիր պատգամավորները հարց լուծող չեն, եթե հարց լուծող են, թող Գորիսում խնդիրը լուծեն, հետո նոր գնան Կապան, քանի որ իրենց էլ մինչև ժամը 17.00–ը ժամանակ են տվել դիրքերը թողնելու։

Բողոքող բնակիչները ճանապարհ են տալիս միայն ՊՆ–ի ու շտապօգնության մեքենաներին։ Մյուսների համար ճանապարհը փակ է։

Նշենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ այսօր ժամը 17.00–ին Սյունիքի մարզի բոլոր բարենպաստ դիրքերը հանձնվելու են թշնամուն։

Նշենք, որ կամավորներին զենք վերցնելու և Սյունիքի սահմանները պաշտպանելու կոչ էր արել նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ:

Премьер-министр Никол Пашинян встретился с военным руководством страны (18 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«ՀՀ ԳՇ պետը պարտավոր է գործել». ՓՊ նախագահը Սյունիքի հարցով Փաշինյանին չի դիմում. ինչո՞ւ

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ կառավարությանն նիստում հայտնել էր, որ ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սյունեցիները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Նրանց բողոքի ակցիան ուղղված էր սահմանների անվտանգության խնդրին։

Եթե անգամ ոստիկանությունը մեզ ծեծի, չենք բացելու ճամփան. սյունեցիների հույսը ռուսներն են

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Սահմանը քարտեզը չէ, գրիչի ու ֆլոմաստերի գիծը չէ. Սարհատ Պետրոսյան

Լրահոս
0