ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները անվտանգության միջոցների պահպանման պարապմունքներ են անցկացրել Ասկերանի շրջանի Ճարտար քաղաքի թիվ 1 հանրակրթական դպրոցի աշակերտների հետ, սովորեցրել, թե ինչ պետք է անել պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում:
![Ռուս խաղաղապահները Ճարտարի դպրոցականներին անվտանգության կանոններ են սովորեցրել Ռուս խաղաղապահները Ճարտարի դպրոցականներին անվտանգության կանոններ են սովորեցրել - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/12/25797143_0:0:1200:800_600x0_80_0_0_48ccd87e078849b512ea2197e32b813a.jpg)
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ռուս մասնագետներն աշակերտներին պատմել են պայթուցիկ սարքերի տեսակների մասին, սովորեցրել, թե ինչ է պետք անել պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում։ Մասնագետները նաեւ ցույց են տվել առաջին բուժօգնության կանոնները։
Պարապմունքներին մասնակցել են միջին և ավագ դասարանների ավելի քան 80 աշակերտներ, ուսուցիչներ և դպրոցականների ծնողներ:
![Ռուս խաղաղապահները Ճարտարի դպրոցականներին անվտանգության կանոններ են սովորեցրել Ռուս խաղաղապահները Ճարտարի դպրոցականներին անվտանգության կանոններ են սովորեցրել - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/12/25797179_0:0:1200:800_600x0_80_0_0_a849505c41725d4b05c0997a99a1717a.jpg)
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: