https://arm.sputniknews.ru/20201218/pambak-shahali-bernatar-gnacq-erkatgic-25798316.html
Փամբակ-Շահալի հատվածում մեքենան ժայռից ընկել է երկաթգծի օտարացված հողաշերտի վրա. լուսանկար
Փամբակ-Շահալի հատվածում մեքենան ժայռից ընկել է երկաթգծի օտարացված հողաշերտի վրա. լուսանկար
Sputnik Արմենիա
Այս տարվա ընթացքում սա արդեն վեցերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում: 18.12.2020, Sputnik Արմենիա
2020-12-18T11:02+0400
2020-12-18T11:02+0400
2020-12-18T11:14+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/12/25798272_0:74:1000:640_1920x0_80_0_0_bd120e87af486d16209e05b80fb2bc43.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/12/25798272_0:43:1000:671_1920x0_80_0_0_ad96be978843d4d7ed8f83f15fc3fe1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, վթար, հարավկովկասյան երկաթուղի (հկե), վթար, պատահար, սպանություն, գողություն
հասարակություն , հայաստան, վթար, հարավկովկասյան երկաթուղի (հկե), վթար, պատահար, սպանություն, գողություն
Փամբակ-Շահալի հատվածում մեքենան ժայռից ընկել է երկաթգծի օտարացված հողաշերտի վրա. լուսանկար
11:02 18.12.2020 (Թարմացված է: 11:14 18.12.2020) Այս տարվա ընթացքում սա արդեն վեցերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում:
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 18-ին` ժամը 6:00-ին, Լոռու մարզի Փամբակ-Շահալի վազուրդում Ford Transit 36SQ472 համարանիշերով բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ժայռից ընկել երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի վրա: Տեղեկությունը հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից։
«Մեքենայի վարորդի՝ վթարի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած Էջմիածին քաղաքի բնակչի խոսքով` մառախուղի ու մերկասառույցի պայմաններում նա կորցրել է մեքենայի կառավարումը, և մեքենան սահելով, կոտրել է ճանապարհի կտրուկ թեքման մասին նախազգուշացնող երկու ճանապարհային նշաններ, ինչպես նաև բետոնե բլոկների և հողաթմբի տեսքով ցանկապատը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջադեպի արդյունքում գնացքների ժամանակացույցը չի խախտվել:
Այս տարվա ընթացքում սա արդեն վեցերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում:
Հարավկովկասյան երկաթուղին իր հերթին գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները և վարորդներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները:
Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: