ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Չեմպիոնների լիգայի հաղթող ու Եվրոպայի սուպերգավաթակիր Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին FIFA The Best 2020 մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց 2020թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով։
Մրցանակաբաշխությունն անցկացվում էր առցանց։
Մրցանակին հավակնում էին նաև Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։
32-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է արժանանում աշխարհի լավագույնի կոչմանը։
Անցած տարվա մրցանակակիրը Լիոնել Մեսին էր։
Ովքե՞ր կդառնան տարվա լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ. քվեարկությունը սկսված է
Մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում առանձնակի անդրադարձ եղավ նաև արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնային, որը մահացել է նոյեմբերի 25-ին։