Այս տարի Hubble ամերիկյան աստղադիտակի ստեղծման 30 տարին է լրացել։ Դրա պատվին ԱՄՆ-ի Օդագնացության ու տիեզերական տարածության հետազոտության ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) նոր մշակված ու մինչ օրս չհրապարակված լուսանկարներ է ներկայացրել։
30 տարում Hubble-ն ուսումնասիրել է ավելի քան 40 000 տիեզերական մարմիններ, այդ թվում այնպիսի օբյեկտներ, որոնք տեսանելի չեն Երկրից։

1/10
Caldwell 87 աստղակույտը

Caldwell 68 միգամածությունը

NGC 4945 գալարաձև գալակտիկան «հպվում է» Կենտավրոս համաստեղությանը

Կույսի համաստեղության NGC 4697 էլիպսաձև գալակտիկան

Զոհասեղան համաստեղության NGC 6193 ցրված աստղակույտը

Առյուծի համաստեղության NGC 3626 գալակտիկան

Caldwell 14 կրկնակի աստղակույտը Պերսևսի համաստեղությունում

Որսկան շների համաստեղության NGC 5005 գալակտիկան

9/10
Հիդրա համաստեղության NGC 5694 գնդաձև աստղային կուտակումները

10/10
Եզնարած համաստեղության NGC 5248 գալակտիկան