00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ նախագահն ասաց, թե Արցախում որ դեպքում կարող է ավելանալ ռուս խաղաղապահների թիվը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցБоевые машины пехоты российских миротворцев в Нагорном Карабахе
Боевые машины пехоты российских миротворцев в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Արցախում այլևս բախումներ չեն լինի, և Հադրութի դեպքը կլինի միակ սրացումը, որ տեղի է ունեցել Արցախում ռուս խաղաղապահների ներգրավումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը կարող է ավելացնել խաղաղապահների թիվը Լեռնային Ղարաբաղում, եթե հակամարտության բոլոր կողմերը դա անհրաժեշտ համարեն: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը բացատրել է, որ հարցը զուտ տեխնիկական բնույթ ունի:

«Եթե բոլորը գան այն եզրակացության, որ դա անհրաժեշտ է, մենք դա կանենք: Եթե ոչ, ապա չենք անի», - հավելել է ՌԴ նախագահը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում են գտնվում ոչ միայն խաղաղապահները, այլ նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցները։

Президент РФ Владимир Путин на большой ежегодной пресс-конференции в режиме видеоконференции (17 декабря 2020). Москва - Sputnik Արմենիա
ԼՂ հակամարտությունը շատ ավելի բարդ է. Պուտին

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Արցախում այլևս բախումներ չեն լինի, և Հադրութի դեպքը կլինի միակ սրացումը, որ տեղի է ունեցել Արցախում ռուս խաղաղապահների ներգրավումից հետո։

Հիշեցնենք` Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում դեկտեմբերի 11-ին և 12-ին մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։ Այս երկու գյուղերը ներկա պահին հանձնվել են ադրբեջանական կողմին։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Պուտինը խոսել է Ղարաբաղի կարգավիճակի մասին

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0