ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Սյունիք և այս պահին գտնվում է այնտեղ։ Այսօր կառավարության նիստում անդրադառնալով Սյունիքի մարզի սահմաններում տիրող իրավիճակին` հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ»,– ասաց նա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս որոշակի տեղեկություններ հայտնեց, թե ինչ իրավիճակ է Սյունիքի մարզում։
«Խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից ու տեղեկություններից պետք է նշել, որ ՀՀ սահմաններն ամուր ու մեր կողմից վերահսկելի են»,– ասաց նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 13-ին համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, թշնամին 10 ժամ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։ Նշվում էր նաև, որ թշնամին հարձակման է անցել Ագարակ գյուղի ու Կապանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, որտեղով անցնում է նաև դեպի Կապանի օդանավակայան տանող ճանապարհը։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել էր այդ լուրերը։
Բացի Որոտանից, ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև Սյունիքի այլ բնակավայրերում. մարզպետ