ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 17-19-ը գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` փոխվարչապետը դեկտեմբերի 17-ին լինելու է Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի 17-19-ը՝ Մոսկվայում։
Որոշման մեջ նշվում է, որ նա ՌԴ է գործուղվում հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով։
Թե Ռուսաստանի Դաշնության որ պաշտոնյաների ու ինչ շրջանակների հետ է հանդիպումներ նախատեսվում, փաստաթղթում չի նշվում։
Հայտնի է, որ Մհեր Գրիգորյանին ՌԴ–ում ուղեկցելու է նրա արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը։