ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը։
«Նիստը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:
Արցախի կարգավիճակ ու դեօկուպացիա. Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին