ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»,–նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` երեկ Սարգսյանը հանդիպել էր Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ: