00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է ապահովել հաղորդակցություն քաղաքացիների հետ, բացառել լարվածությունը․ Արման Թաթոյան

© Sputnik / Asatur YesayantsАрман Татоян
Арман Татоян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թաթոյանն ընդգծել է, որ պաշտոնյաներն ու հանրային ճանաչում ունեցող անձինք չպետք է կատարեն այնպիսի գրառումներ կամ մեկնաբանություններ, կամ ունենան այնպիսի ելույթներ, որոնք թեկուզ անուղղակի վիրավորանք կամ ատելություն են պարունակում:

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Երկրում ստեղծված այս պատասխանատու օրերի ընթացքում անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որևէ տեսակի զարգացում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ:

«Հանրային իշխանության մարմինները, գործող պաշտոնյաները պարտավոր են օրինակելի լինել իրենց խոսքով ու պահվածքով հանուն համերաշխության ու համախմբվածության՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Նույն սկզբունքով մեծ դեր ունեն նաև հանրային ճանաչում ունեցող անձինք»,-գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով՝ ֆորմուլան հստակ է. գործող պաշտոնյաների նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանի պահանջները խիստ են, քանի որ այդ անձինք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սպառիչ սահմաններով:

Президент Армен Саркисян встретился с защитником прав человека в Армении Арманом Татояном (3 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են գերիների հարցը

«Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունեալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարևոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում»,-գրել է նա:

Նա ողջունել է հանրային այն գործիչներին ու իրավապաշպաններին, որոնք իրենց գործողություններով ու խոսքով կանխում են լարվածության ցանկացած դրսևորում, ցույց են տալիս բռնության անթույլատրելիությունը, նպաստում են հանրային համերաշխությանը։

Թաթոյանն ընդգծել է, որ պաշտոնյաներն ու հանրային ճանաչում ունեցող անձինք չպետք է կատարեն այնպիսի գրառումներ կամ մեկնաբանություններ կամ ունենան այնպիսի ելույթներ, որոնք թեկուզ ուղղակի կամ անուղղակի վիրավորանք կամ ատելություն են պարունակում:

«Ցավոք, սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ վտանգավոր աստիճանի են ատելություն ու վիրավորանք, բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող, նույնիսկ ներքին թշնամանք հրահրող մեկնաբանություններն ու գրառումները: Այս ամենին նպաստում է կազմակերպված գործող կեղծ էջերով ու օգտատերերով ատելության ու վիրավորանքի տարածումը»,-գրել է նա:

Թաթոյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել բերման ենթարկվածների մոտ

Թաթոյանը հորդորում է քաղաքացիներին սոցիալական ցանցերում որևէ կերպ չներքաշվել նման «քննարկումների» մեջ, այլ առաջարկում է ուղղակի անտեսել դրանք:

«Պետք է միշտ հիշել, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ու մենք պետք է հարգանքով վերաբերվենք միմյանց խոսքի ու կարծիքի նկատմամբ՝ ինքներս պահպանելով նշված կանոնները»,-գրել է Թաթոյանը:

Омбудсмен Арман Татоян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բարձրաստիճան պաշտոնյաներն անձամբ են վարում կեղծ էջեր. Թաթոյան

Նրա խոսքով՝ այս ողջ գործընթացում իրենց պարտականությունները պետք է բարեխիղճ կատարեն պետական մարմինները՝ գործելով իրենց կարգավիճակի առավելագույն սահմաններով:

«Պետք է ապահովել անմիջական հաղորդակցություն քաղաքացիների հետ, կանխելու համար որևէ տեսակի ապատեղեկատվություն ու պետք է անհապաղ արձագանքել լարվածության տանող ցանկացած ապատեղեկատվության»,-գրել է նա:

Թաթոյանը լրատվական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններին ու լրագրողներին կրկին հորդորում է հատուկ ուշադրությամբ հետևել հրապարակումների ներքո ծավալվող քննարկումներին և հեռացնել վիրավորանք ու ատելություն, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմավորել է հայ գերիներին. այժմ նա հոսպիտալում է

Նրա խոսքով՝ ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը, ավելի մեծ ուշադրություն դարձնել վերնագրերի ընտրության հարցում և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ:

Լրահոս
0