00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արայիկ Հարությունյանը բացատրեց` ինչու չի հրաժարվել Արցախի նախագահի պաշտոնից

© Photo : Facebook / Արայիկ Հարությունյան Arayik HarutyunyanПрезидент Карабаха Араик Арутюнян на площади Возрождения (8 ноября 2020). Кабарах
Президент Карабаха Араик Арутюнян на площади Возрождения (8 ноября 2020). Кабарах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախագահը վստահեցնում է, որ ինքը պատասխանատվությունից խուսափող մարդ չէ։ Նա կետ առ կետ բացատրել է, թե ինչու չի լքել Արցախի նախագահի աթոռը։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո պատրաստ է եղել վայր դնել Արցախի նախագահի լիազորությունները, բայց մի քանի հիմնական պատճառ է ունեցել այդ քայլին չգնալու համար։ Նա այդ պատճառները հրապարակել է Facebook–ի իր էջում։

Президент Карабаха Араик Арутюнян во время брифинга в Едином информационном центре (11 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է

«Նախ՝ արդյո՞ք հետպատերազմյան հումանիտար աղետի առերեսված ու բազմաթիվ զրկանքների մեջ խրված Արցախը, արագ համախմբվելու և ժողովրդի առկա կարիքներով զբաղվելու փոխարեն, պետք է անցներ քաղաքական լարվածության ու կառավարման անկայունության մի երկարատև փուլ: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է. առնվազն անմեղսունակ պետք է լինել ժողովրդի դարդերը թողնելու և ներքաղաքական պայքարի կրկեսը մտնելու համար»,– գրել է նա։

Երկրորդ պատճառը նա ձևակերպել է հարցի տեսքով` արդյո՞ք արտաքին ու անվտանգային լրջագույն մարտահրավերների պայմաններում որևէ մեկը համոզված է, որ պատշաճ կամ նույնիսկ նվազագույն չափով երաշխավորված միջավայր ունենք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և կայացնելու համար։

«Երրորդ՝ պետք չէ մոռանալ նաև սահմանադրական կարգավորումների մասին, որոնք այնպես են կառուցված, որ այս փուլում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են առաջացնել սահմանադրական ճգնաժամ՝ խորացնելով ընդհանուր պետական ճգնաժամը։ Չորրորդ և վերջապես՝ ես պատասխանատվությունից խուսափող մարդ չեմ, հակառակը՝ այս ծանր շրջանում ստանձնում եմ լրիվ պատասխանատվություն մեր Հայրենիքն ու ժողովրդին հետպատերազմյան ճգնաժամից հանելու հարցում: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում իմ և այլ պաշտոնատար անձանց գործողություններին ու վարքին, ապա ողջունում եմ հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից իրավապահ մարմիններ ներկայացված հաղորդումը հնարավոր պետական դավաճանության ու այլ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ»,– նշել է Արցախի նախագահը։

Президент Карабаха Араик Арутюнян в прямом эфире обратился к гражданам Карабаха (11 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Մենք կշարժվենք առաջ. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել

Հարությունյանը շեշտել է, որ պատրաստ է ամբողջությամբ աջակցել իրավապահ մարմիններին` այդ գործի մասով արդյունավետ քննություն անցկացնելու համար, պատրաստ է նաև անձամբ պարզաբանումներ ներկայացնել:

«Իսկ ինչ վերաբերում է հետաքննության արդյունքներին ու դրանցից բխող գործողություններին, ապա ոչ միայն պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը, այլ նաև պարտավոր եմ իմ լիազորությունների շրջանակներում հնարավորինս կատարել կոնկրետ հարցերում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վերհանված խնդիրները լուծելու ուղղությամբ»,– գրել է նա:

Հարությունյանը նշել է նաև, որ հրաժարվում է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալիս կուսակցությունից, որպեսզի հանրապետության նախագահի պաշտոնում կարողանա գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային իրավիճակներում համախմբող անձ։

Հիշեցնենք` Արցախի նախագահն այսօր պետք է հանդես գար տեսաուղերձով, սակայն տեխնիկական խնդիրներ էին առաջացել, և նա Facebook–ում հրապարակել էր իր ուղերձի տեքստը։

Լրահոս
0