00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհետ կորածների ծնողները ներխուժեցին ՊՆ շենք. տեսանյութ

Բաժանորդագրվել
Անհետ կորած զինվորների ծնողները ցանկանում են պարզաբանումներ ու տեղեկություններ ստանալ ՊՆ–ից։

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր կրկին հավաքվել են ՀՀ պաշտպանության շենքի դիմաց։

Военнопленные, прибывшие из Баку в Армению, выходят из самолета (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ոնց էլ լինի` անուններ կտա». անհետ կորած զինվորներից մեկը գերիների խմբի հետ վերադարձել է

Նրանք ցանկանում էին հանդիպել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, բայց թույլ չէին տալիս ներս մտնել, ավելին` ՊՆ-ից ոչ մեկը դուրս չէր գալիս նրանց հարցերին պատասխանելու կամ տեղեկություն տրամադրելու համար։ Ուստի ծնողները դիմեցին ճարահատյալ քայլի, կոտրեցին անցակետի ապակյա դուռն ու ներս մտան։

Ներս մտածները հավաքվեցին ՊՆ-ի վարչական շենքի մոտ, որտեղ նրանց կրկին ներս չթողեցին։ Ծնողները բարձր բղավում էին ու իրենց երեխաների մասին տեղեկություններ պահանջում։

Այդ ընթացքում մոտ 2 տասնյակ ծնողներ, որոնք ուշացել  էին, հավաքվեցին ՊՆ-ի շենքի անցակետի մոտ, սակայն նրանց ևս թույլ չտվեցին ներս մտնել ու միանալ հավաքվածներին։

Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ են գրել Վլադիմիր Պուտինին

Շենքի ներսում գտնվող երիտասարդը պատճառաբանեց, որ ճաղավանդակներով դարպասի բանալին իր մոտ չէ, դուռը բացել չի կարող, ինչը ևս հունից հանեց զինծառայողների հարազատներին։ 

Նրանք անցակետի զինվորականներին 5 րոպե ժամանակ տվեցին դուռը բացելու համար և ասացին` հակառակ դեպքում ճաղերի վրայով ներս կմտնեն։

«Մենք ուզում ենք շնորքով ներս մտնել, թե չէ պատի վրայով էլ կարող ենք թռնել, բա էս կանայք ո՞նց մտնեն, բացեք դուռը»,-ասաց տղամարդկանցից մեկը։

ՊՆ-ի աշխատակիցներից արձագանք չլսելուց հետո մի տղամարդ ներս մտավ ճաղերի վրայով ու ասաց. «Էկեք սենց, ժողովուրդ»։ 

Նրան հետևեցին ևս մի քանիսը։

Այժմ ոստիկանները կանգնել են ճաղերի մոտ և արգելում են մյուս ծնողներին ներս մտնել։

Ջաբրայիլում 20 դի են գտել. հարազատները մասնակցում են անհետ կորածների որոնման աշխատանքներին

Ի նշան բողոքի՝ անցակետի մոտ հավաքված ծնողները բղավում են ու տեղեկություն պահանջում։ Լարված իրավիճակը շարունակվում է։

Լարված իրավիճակ ՊՆ–ի մոտ. ոստիկանության մեծ ուժեր են կուտակվում

 

Լրահոս
0