ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:
Տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։
Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 9-ից հետո հանդիպումներ է անցկացնում Հայաստանի քաղաքական-հասարակական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով եռակողմ հայտարարությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը։
Մի քանի օր առաջ նա հանդիպել էր Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։
Հավելենք նաև, որ մեկ ամսից ավելի է՝ ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ ՀՅԴ-ն, բողոքի ակցիաներ են իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։