00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ այնուամենայնիվ Բայդենը․ ի՞նչը խանգարեց Թրամփին, որ ռևանշ վերցնի

© AP Photo / Carolyn KasterИзбранный президент США Джо Байден во время выступления в театре Queen (25 ноября 2020). Уилмингтон, Делавэр
Избранный президент США Джо Байден во время выступления в театре Queen (25 ноября 2020). Уилмингтон, Делавэр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ մի անակնկալ ընտրիչների կոլեգիայից․ ինչպես սպասվում էր` 306 ձայն Բայդենին, 232–ը` Թրամփին։ Դեմոկրատը մոտենում է երդմնակալության արարողությանը, և գործող նախագահի` արդյունքները բողոքարկելու շանսերն անհետանում են։ Ի՞նչը խանգարեց նրան շահել դատերը՝ ՌԻԱ Նովոստիի նյութում։

Սոֆյա Մելնիչուկ, ՌԻԱ Նովոստի

Աստղային վկան

«Ես գիտեմ, թե ինչ եմ տեսել։ Եվ ես ստորագրել եմ թուղթը, որում ասվում էր` եթե ստեմ, բանտ կնստեմ։ Իսկ դո՞ւք։ Գրանցված ընտրողների ցուցակում հարյուր հազարներով անհամապատասխանություն կա․․․ ստացվում է՝ մասնակցությունը 120 տոկոս է եղել»։ Դետրոյթի ընտրատեղամասերում խախտումների մասին նման ցուցմունքներ Է տվել Մելիսա Կարոնը՝ Դոնալդ Թրամփի թիմի «աստղային վկան»։ Նա շարունակ ընդհատում էր հարցեր տվող սենատորին, և նախագահի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին նույնիսկ սաստում էր նրան։

Президент США Дональд Трамп во время экскурсии по инновационному центру Fujifilm Diosynth Biotechnologies, фармацевтическому производственному заводу, где разрабатываются компоненты для вакцины-кандидата Novavax (27 июля 2020). Моррисвилле - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի դեղագործներն ընդդեմ Թրամփի ու ամերիկացիների. հաղթողը հարստանում է, պարտվողը՝ մեռնում

Ոմանք որոշեցին, որ էքսցենտրիկ սանրվածքով և յուրօրինակ պահվածքով տիկինը փոքր-ինչ խմած էր ելույթ ունենում։ Բայց արդյունքում Մելիսան ինտերնետ-սենսացիա ու Saturday Night Life հումորային շոուի կրկնօրինակման պերսոնաժ դարձավ։

Թրամփի կողմնակիցներն այդպես էլ չապացուցեցին, որ ընտրատեղամասերի աշխատակիցները «տասնյակ հազարավոր» քվեաթերթիկներ երկու անգամ են սքաներներով անցկացրել, իսկ ձայների հաշվարկի կենտրոն ուտելիքի առաքման ֆուրգոններով իբրև թե կեղծ քվեաթերթիկներ են հասցրել: «Աստղային վկայի» խոսքերին վստահություն չավելացրին նաև նրա դատվածության մասին լուրերը։ Մամուլը հայտնաբերեց, որ Մելիսան իր ընկերոջ նախկին կնոջն անպարկեշտ տեսանյութեր է ուղարկել:

Պատրաստ եմ Ձեզ հետ համագործակցության և շփման. Պուտինը շնորհավորել է Բայդենին

Լսումների ժամանակ Թրամփի թիմը կրկին ցանկանում էր վիճարկել նոյեմբերյան ընտրությունների արդյունքները։ Բայց գրեթե ամեն անգամ խնդիրներ էին առաջանում, երբ դատարանին փորձում էին խարդախության ապացույցներ ներկայացնել։

Զավեշտ զավեշտի հետևից

Թրամփի ընտրական շտաբի ներկայացուցիչները շրջանային դատարաններ հայցեր ներկայացրին ընտրություններից անմիջապես հետո` ներկայացնելով էական հակասություններ։ Օրինակ՝ Արիզոնայի Մարիկոպա շրջանում հանրապետական ընտրողները բողոքել էին, որ իրենց քվեաթերթիկները հաշվիչ սարքերն ընդհանրապես չեն «կարդացել», քանի որ դրանք լրացրել են Sharpie ֆիրմայի մարկերով ։

Кандидат в президенты США от Демократической партии и бывший вице-президент Джо Байден на предвыборной кампании в Сент-Поле (30 октября 2020). Миннесота - Sputnik Արմենիա
Բայդենը պետք է հատուկ կոշիկ կրի. Թրամփն առողջություն է մաղթել նրան

Սակայն լսումների ժամանակ վկաներն իրենք իրենց հակասեցին` ասելով, որ ձայները կորել են ամենևին էլ ոչ մարկերների պատճառով։ Ավելին՝ մեղադրող կողմի փաստաբան Քորի Լանգհովերը հայտարարեց, որը խոսքը բոլորովին էլ խարդախությունների մասին չէ, այլ ավելի շուտ չկանխամտածված սխալների որոշ դեպքերի։ Հարցին` իրեն ցուցմունք տալու համար վճարել են, թե ոչ, ընտրողներից մեկը պատասխանեց, որ չգիտի․ առայժմ որևէ մեկը դա իր հետ չի քննարկել, բայց ինքը դեմ չէ վարձատրությանը, եթե այդպիսի տարբերակ է նախատեսված։

Ջորջիայի դատարանում կիբեռանվտանգության ծառայության աշխատակիցը պնդեց, որ սարքերի հաշվարկած ձայների թիվը գերազանցել է գրանցված ընտրողների թիվը: Միայն թե ոչ թե Ջորջիայում, այլ Միչիգանում։ Միաժամանակ, այն քաղաքների ցանկում, որտեղ իբր խախտումներ են արձանագրվել, նշված են եղել հիմնականում Մինեսոտայի բնակավայրերը։

Փենսիլվանիայում՝ ընտրությունների ելքի համար կարևորագույն նահանգներից մեկում, նախագահի իրավաբանները երկար էին նախապատրաստվում դատաքննությանը: Բայց այդպես էլ խելքը գլխին հանցանշաններ չհավաքեցին։ Որոշ դեպքերում իրենք՝ փաստաբանները, խոստովանեցին, որ խարդախության ապացույցներ պարզապես չկան։

Վերջին հնարավորությունը

Ենթադրվում էր, որ վճռորոշ է դառնալու անցած շաբաթ Տեխասում սկսված դատավարությունը։ «Տատանվող նահանգներում»՝ Ջորջիայում, Միչիգանում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում, ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով հայցը ուղարկվեց Գերագույն դատարան: Տեխասի գլխավոր դատախազին աջակցեց 17 նահանգ։

Кандидат в президенты США от Демократической партии Джо Байден и президент США Дональд Трамп принимают участие во второй президентской кампании 2020 года в дебатах в Университете Белмонт (22 октября 2020). Нэшвилль - Sputnik Արմենիա
Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև բախման հետևանքով երիտասարդ է դանակահարվել

Բողոքը ներկայացրին հենց Գերագույն դատարան, քանի որ այն տարածաշրջանների միջև վեճերը ուղղակիորեն է լուծում` շրջանցելով ստորադաս ատյանները։ Սովորաբար նման սխեմայով քննում են սահմաններին կամ ջրային ռեսուրսների բաշխմանը վերաբերող հակասությունները։ Սակայն այս անգամ խոսքն այն մասին էր, որ ընտրությունների արդյունքները հակասահմանադրական են և պետք է չեղյալ համարել դրանք։

Համոզիչ ապացույցներ չներկայացրին։ Ինչպես և սպասվում էր, գերագույն դատարանը մերժեց հայցը։ Չօգնեց անգամ այն, որ դատավորների թվում կան Թրամփի նշանակածները։

Նեբրասկա նահանգից հանրապետական սենատոր Բեն Սասն ամփոփեց․ «Գերագույն դատարանի վճիռը, որտեղ երեք «թրամփական» է նստած, մխիթարանք է յուրաքանչյուր ամերիկացու համար, որին հետաքրքրում է օրենքի պահպանումը»։

Բայդենն ԱՄՆ-ն Եվրոպայի խամաճիկ կդարձնի

Գերագույն դատարանն ընտրությունների արդյունքները վերջին անգամ որոշել է 2000թ․-ին։ Այն ժամանակ պարզ չէր, թե ով է հաղթել Ֆլորիդայում՝ դեմոկրատ Ալբերտ Գորը, թե հանրապետական Ջորջ Բուշ Կրտսերը։ Նահանգը, որի նահանգապետը Բուշի հարազատ եղբայր Ջեբն էր, հաղթանակը տվեց հանրապետականին։

Դեմոկրատների պահանջով ձայների վերահաշվարկ կատարվեց, պայքարում էին յուրաքանչյուր քվեաթերթիկի համար, բողոքում էին ամեն մանրուքից, բայց չէր ստացվում որոշել, թե ով է հաղթել։

Վերջիվերջո գերագույն դատարանը վճռեց ընդունել նախնական արդյունքները։ Չնայած ընտրողների ավելի սակավաթիվ ձայներին՝ նախագահ դարձավ Բուշը։

Այս ընտրությունների նախաշեմին ոմանք վախենում էին, թե իրավիճակը կկրկնվի, իսկ Թրամփի նշանակած պահպանողական դատավորները նախագահի օգտին կխաղան։ Սակայն գերագույն դատարանում պաշտոնը ցմահ է, այնպես որ դատավորներն իրենց աթոռի համար շնորհակալություն հայտնելու կարիք չունեն։

Ընտրիչների ընտրությունը

Եզրափակիչ ակորդ դարձավ ընտրիչների կոլեգիայի հավաքը։ Քվեարկեցին յուրաքանչյուր նահանգի ներկայացուցիչները։ Նրանց թիվը կախված է տարածաշրջանի բնակչությունից։ Որքան շատ ընտրող, այնքան շատ ներկայացուցիչ։ Այսպես, խիտ բնակեցված Կալիֆոռնիայից և Ֆլորիդայից համապատասխանաբար 55 և 38 ընտրիչ է մասնակցում, իսկ Հյուսիսային և Հարավային Դակոտայից՝ երեքական։ Հաղթանակի համար պետք է ավելի քան 270 ձայն հավաքել։

Президент США Дональд Трамп отмахивается от насекомого во время разговора с журналистами перед посадкой на борт Air Force One для предвыборной поездки в Мичиган (27 октября 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
Թրամփի խորհրդականները պարտության են նախապատրաստում նախագահին․ Washington Post

Ընտրական համակարգի քննադատները նշում են, որ նախագահ կարելի է դառնալ անգամ սովորական ամերիկացիների ավելի քիչ ձայն հավաքելով։ Դրա կողմնակիցները նշում են՝ փոխարենը քիչ բնակեցված նահանգները ընտրություններին երաշխավորված կշիռ ունեն։

Այս անգամ ամեն բան կանխատեսելի էր․ երկրում գործում է «հաղթողն ամեն ինչ է ստանում» սկզբունքը։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր նահանգում ավելի շատ ձայն հավաքածը ստանում է տեղի բոլոր ընտրիչների ձայները` դա նրանց դուր կգա, թե ոչ։

Միացյալ Նահանգների պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ընտրիչները հակառակ են գնացել ընտրողների մեծամասնության կամքին։ Վերջին անգամ նման բան տեղի ունեցավ 2016-ին. հինգ դեմոկրատներ և երկու հանրապետականներ քվեարկեցին ոչ այնպես, ինչպես ակնկալում էին նրանցից։ Իրականում սահմանադրությունը նրանց ոչ մի բան չի պարտադրում, բայց որոշ շրջաններում կամայականությունների համար տուգանում են կամ նույնիսկ բանտ նստեցնում։

Հունվարի 6-ին Կոնգրեսի երկու պալատները կքննարկեն ընտրիչների քվեարկության արդյունքները և միայն այդ ժամանակ կհայտարարեն Բայդենի վերջնական հաղթանակի մասին: Սակայն նույն ամսվա երրորդ օրը Կոնգրեսի կազմը կթարմացվի։ Տեսականորեն հնարավոր է, որ Թրամփի պարտությունը չընդունեն, և դա, թերևս, գործող նախագահի վերջին շանսն է։

Տնտեսագետն ասել է՝ ինչ սպասել Բայդենից «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ

Լրահոս
0