00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ցնցումների ժամանակ ոստիկանությունը հարվածներ է ստանում և՛ ներսից, և՛ կողքից, և՛ վերևից

© Photo : official site of the Police of RAЗаместитель началника полиции Ованнес Кочарян
Заместитель началника полиции Ованнес Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է շրջանառվող տեղեկատվությանը, թե վերջին օրերին ոստիկանական համակարգի ներկայացուցիչները հրաժարվում են անօրինական հրամաններ կատարելուց։
Քոչարյան. Հրամանները շրջանցելու և դրանից անփորձանք պրծնելու հնարավորություն գրեթե չկա

Հովհաննես Քոչարյանի դիտարկմամբ` տեղեկատվությունը մի փոքր չափազանցված է, եթե ծառայողը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացնում, որպեսզի ապօրինի հրամաններ չկատարի, ապա դա նորմալ երևույթ է։ Ըստ նրա` ոստիկանությունը գերկենտրոնացված համակարգ է, և ապօրինի հրամանները շրջանցելու և դրանից անփորձանք պրծնելու հնարավորություն գրեթե չկա։ Միակ տարբերակը նման դիմումով ոստիկանապետին ներկայանալն է։

Активисты покидают место митинга оппозиции (9 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան մեկնարկեց ոստիկանության շենքի մոտ

«Բայց եթե դա արվում է զուտ որպես քաղաքական ակտ, քաղաքական վերջին ցնցումներից հետո տրամադրությունները ոստիկանություն փոխանցելու ինչ–որ դրսևորում, ապա դա ինձ համար ընդունելի չէ։ Ընդհանրապես ոստիկանությունը քաղաքական տրամադրությունների տակ բերելու ցանկացած փորձ, որտեղից էլ լինի, դեմ է իմ գաղափարական համոզմունքներին»,– նշեց ոստիկանապետի նախկին տեղակալը։

Քոչարյանի կարծիքով` ոստիկանությունում քաղաքական շարժառիթներով առաջնոդվելը կարող է վատ նախադեպ ստեղծել, և ով էլ լինի հաջորդ իշխանությունը, չի կարծում, որ բարեհաճ վերաբերմունք կցուցաբերի նման հայտարարություններ արած անձանց նկատմամբ։ Ըստ նրա` քաղաքական ցնցումների ժամանակ ոստիկանությունը միշտ եղել է թիրախ, հարվածներ է ստացել և՛ ներսից, և՛ կողքից, և՛ վերևից, թեև ոստիկանությունը միշտ անում է այն գործը, որը միշտ արել է և կարողանում է անել այնպես, ինչպես կարող է։

Ընդդիմությունը երթ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

«Ոստիկանության գործելակերպը չի փոխվում։ Եթե խաղաղ հավաքն ուղեկցվում է փողոցներ փակելով, ոստիկանությունը դա չի ողջունելու, ըմբռնումով չի մոտենալու, այլ փորձելու է մարդկանց որոշակի սահմանափակումների ենթարկելով` հավաքը բերել բնականոն հուն։ Ես հետևում եմ ոստիկանության գործողություններին, ոչ միշտ է ինձ գոհացնում ուժի կիրառման համաչափությունը, մանավանդ որ նույն իրավիճակում տարբեր ոստիկաններ տարբեր գործելակերպ են դրսևորում, և ես կոնկրետ իրավիճակից ելնելով՝ գործելու ճկունություն որոշ դեպքերում չեմ նկատում, ինչը բերում է նրան, որ սկսում են ոստիկանությանը քննադատել»,– նշեց ոստիկանապետի նախկին տեղակալը։

Ովքե՞ր են դուրս գալիս ոստիկանության համակարգից. գերատեսչության մեկնաբանությունը

Քոչարյանի հավաստմամբ` ոստիկանությունն իր ինստիտուցիոնալ հիշողությունում ավելի ճկուն գործելակերպի շատ փորձ ունի, ուստի զարմանում է, որ որոշ սպաներ այդ մասին մոռացել են։ Ըստ նրա, խաղաղ հավաքների կառավարման միակ նպատակը ոչ թե հավաքի մասնակիցներին լռեցնելը պետք է լինի, այլ՝ միջոցառման լսելի ու տեսանելի լինելու ապահովումը։

Եվ իհարկե, որոշակի համաչափ գործողությունների միջոցով պետք է պահպանվի հասարակական կարգը։    

Լրահոս
0