Երևանի «Էրեբունի» օդանավակայանում դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը: Գերիների հարազատները սպասում էին «Էրեբունի» օդանավակայանի հսկիչ անցագրային կետում։
Ծիծաղ, ուրախության ձայներ, մարդկանց հուսառատ ու դեռ սպասող՝ չհավատացող հայացքներ...
Sputnik Արմենիան ներկայացնում է հուզառատ կադրեր՝ օդանավակայանից։
Հիշեցնենք`դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12 մարդ, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։
Հիշեցնենք նաև, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։
Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան Արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։