Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու տարածքից մեկնարկել էր Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած «Արժանապատվության երթը»։ Մասնակիցների պահանջը մեկն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ոստիկանությունը ուղեկցում էր երթի մասնակիցներին։ Կոմիտասի պողոտայուվ մարդիկ շարժվել են դեպի Փոքր կենտրոն՝ վանկարկելով «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր»։
Երթի ճանապարհին մասնակիցները կանգ են առել Հատուկ քննչական ծառայության ու Ազգային ժողովի շենքերի առջև՝ կոչով դիմելով քննչականի աշխատակիցներն ու ԱԺ պատգամավորներին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Նիկոլը չունի հանրային աջակցություն». մեկնարկել է ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթը
Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։