00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում բանտարկված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովն ազատվել ու վերադարձել են Ադրբեջան

© State Security Service of the Republic of AzerbaijanШахбаз Гулиев и Дильгам Аскеров, находящиеся в Армении, были доставлены в Баку
Шахбаз Гулиев и Дильгам Аскеров, находящиеся в Армении, были доставлены в Баку  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրանք 2014 թվականից բանտարկված էին Արցախում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը վերադարձել են Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի՝ գերիների հարցերով պետական հանձնաժողովը։

Армянские военнослужащие на боевой позиции - Sputnik Արմենիա
Հայտնի է` հայ գերիների առաջին խումբը երբ կվերադառնա Հայաստան

Նրանց վերադարձը տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր մեկնարկած՝ գերիների ու պատանդների փոխանակման շրջանակներում։

Ցերեկը ադրբեջանական գերիներն ու պատանդները, այդ թվում՝ Գուլիևն ու Ասկերովը, ինքնաթիռով տեղափոխվել են Բաքու։

Հիշեցնենք, որ ղարաբաղյան դատարանն Ասկերովին ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Սպասում ենք մեր գերիների` պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին. Փաշինյան

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Լրահոս
0