00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկան հուշարձաններ՝ չկա հիշողություն, կամ ինչ արեցին 2 հայտնի հայը Ջուղայի խաչքարերի հետ

© Sputnik / Валерий МельниковМужчина на кладбище в городе Бердзор (30 ноября 2020). Карабах
Мужчина на кладбище в городе Бердзор (30 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում հայերի մշակութային ժառանգությունը վտանգված է։ Արդեն իսկ գրանցվել են վանդալիզմի ակտեր, որոնք կատարվել են ադրբեջանցիների կողմից։ Հայերի մտահոգությունը կարելի է հասկանալ. չէ՞ որ հիշողության մեջ դեռ թարմ է Ջուղայի եզակի խաչքարերի ողբերգական պատմությունը։

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն խոսել է Արցախ առաքելություն ուղարկելու մտադրության մասին։ Առաքելությունը (Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու «Երկնագույն վահան» միջազգային կազմակերպությունը) կփորձի կործանումից փրկել Արցախի մշակութային ու կրոնական ժառանգության հուշարձանները։

Собор Сурб Аменапркич Казанчецоц (Святого Христа Всеспасителя) в Шуши, Карабах - Sputnik Արմենիա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները

Որքան էլ տխուր լինի, «կփորձի»՝ չի նշանակում կփրկի։ Նման փորձեր արդեն արվել են, հիշելու բան կա։ Օրինակ, ով եղել է Ջուղայի հայկական գերեզմանատանը կամ անցել նրա կողքով, կհամաձայնի, որ, այո, գերեզմանատուն է, բայց նաև ավելին է՝ խաչքարերի թանգարան։ Այսինքն՝ մշակութային ու կրոնական ժառանգության նույնպիսի հուշարձաններ են, որոնց համար այսօր պատրաստվում է պայքարել ՅՈւՆԵՍԿՕ-ն Արցախում։ Աստված տա՝ հաջողի, բայց այն ժամանակ Ջուղայում ՅՈւՆԵՍԿՕ-ն պարտվեց։

Ինչպե՞ս ու ինչո՞ւ։ Ներկայացնում ենք այն բարբարոսությունների ժամանակագրությունը, որոնք իրագործվեցին Ադրբեջանի ԽՍՀ-ի անունից ու հանձնարարությամբ։

1998 թվական։ Հայկական գերեզմանից մոտ 800 խաչքար է հանվում։ ՅՈւՆԵՍԿՕ-ն միջամտում է, ավերածությունները դադարում են։

2002 թվական։ Ավերածությունները գերեզմանատանը նոր թափով են շարունակվում։

2006 թվական։ Գերեզմանից հետք էլ չի մնացել․ խաչքարերը քանդված են կամ շինանյութի են վերածված։ ամեն ինչ ողի է հավասարվել։ 

2006 թվականի մայիս։ Ադրբեջանի իշխանությունն արգելում է Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովին տեսնել նախկին հայկական գերեզմանատունը։

2010 թվական։ Գերեզմանը քանդելու մասին ականատեսների վկայությունները հաստատում է Գիտության զարգացման աջակցման ամերիկյան ասոցիացիան։ Քանի որ նույնիսկ ամերիկացիներին չեն թողնել այնտեղ մտնել, եզրակացություններն արվում են արբանյակային լուսանկարների հիման վրա։

«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

Եվս մեկ անգամ հիշեցնենք՝ մինչև քանդելը Ջուղայի հայկական գերեզմանատունն աշխարհի խոշորագույն պահպանված խաչքարերի գերեզմանն էր, իսկ դրանց ստեղծման արվեստը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմած մարդկության մշակութային ժառանգության ցանկում։

Министр иностранных дел России Сергей Лавров во время брифинга по итогам визита в Армению (21 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Լավրովը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ԼՂ–ի հուշարձանների հետ չի վարվի Հալեպում եղածների պես

Արարքի իմա՞ստը։ Նույնն է, ինչ սովորական հայկական գերեզմանաքարեր ջարդելը Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքներում․ չկան հուշարձաններ՝ չկա հիշելու պատմություն։ Չկան հուշարձաններ՝ չի եղել ժողովուրդը, որն ապրել ու ստեղծագործել է այդ հողի վրա։ Իսկ եթե անգամ ինչ-որ բան մնա, շուտով կմոռացվի․ ժամանակն արագ է թռչում։

Ի՞նչ կստացվի Արցախում ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայիս առաքելությունից՝ կապրենք, կտեսնենք, բայց նախիջևանյան Ջուղայի վերաբերյալ անմոռանալի մի պատմություն եմ հիշում, որտեղ այն ժամանակ օգնում էին խորհրդային բանակի զինվորները, ինչպես այսօր օգնում են ռուսական բանակի զինվորները։

Զորքերի տեսակը՝ սահմանապահներ, հրամանատարությունը՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե, մշտական տեղակայման վայրը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Առաջադրանքը՝ պահպանել Խորհրդային Միության պետական սահմանը Իրանի Հանրապետության հետ։ Գործողության գլխավոր գործող անձինք` Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Միխայիլ Խանոյան և Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար (այնուհետև երկար տարիներ՝ Հայաստանի կառավարության ղեկավար) Ֆադեյ Սարգսյան։

Թշնամու ձեռագիրը. սուրբ Ղազանչեցոցի պատերին գրառումներ են հայտնվել

Հաջողության նախադրյալներ․ հայերի՝ ավանդաբար լավ հարաբերությունները սահմանապահների հետ։
Անուշ Խանոյանի (Կոնյակի գործարանի տնօրենի դստեր) ալբոմում լուսանկար է պահպանվում։ Ահա այն․

© Из личного архива Ануш ХаноянԱնուշ Խանոյանի ալբոմում պահպանված լուսանկարը
Չկան հուշարձաններ՝ չկա հիշողություն, կամ ինչ արեցին 2 հայտնի հայը Ջուղայի խաչքարերի հետ - Sputnik Արմենիա
Անուշ Խանոյանի ալբոմում պահպանված լուսանկարը

Ինը սահմանապահ զինվորականներ ուր որ է՝ բեռնատարի մեջ կդնեն խաչքարերը։ Դրանցից մեկը կբերեն Երևան և կտեղադրեն Կոնյակի գործարանում։ Մյուսը կտեղադրվրի ԵրՄՄԳՀԻ-ում, որն ավելի հայտնի է որպես «Մերգելյանի ինստիտուտ»։

Ինչպես տեսնում ենք՝ բեռնումը խավարի քողի տակ չէր ընթանում, այլ օրը ցերեկով, սահմանապահ վաշտի զինվորների պահպանությամբ և անմիջական մասնակցությամբ։ Բեռնման պատրաստ խաչքարերը չորսն են, գուցե հայկական համարանիշներով բեռնատարի թափքում էլի՞ կային։ Չգիտեմ։

Попавший под обстрел Собор Сурб Казанчецоц в Шуши - Sputnik Արմենիա
Հայաստանը Շուշիի եկեղեցու նկատմամբ վանդալիզմի փաստով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Լուսանկարում պարզ երևում են քանդված խաչքարերը, պատկերը հանգուցյալների գերեզմանաքարերի հավաքատեղ է հիշեցնում՝ գնդակահարությունից հետո։

Մարդիկ սովորաբար մեռնում ու թաղվում են այնտեղ, որտեղ ապրել են։ Ահա նաև Ջուղայում մեռնողներին էին քաղաքային գերեզմանատանը թաղում, և ցանկացած մարդ, որը գոնե մեկ անգամ տեսել է այն, ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ են գերեզմանատունը ալբանական հայտարարել։ Այդ ինչպե՞ս․ ապրել են որպես հայեր, իսկ մահացել որպես ալբանացինե՞ր։ Հնարավո՞ր է արդյոք տեղի ունեցածի կրկնությունը Արցախում, որտեղ հոգևոր–մշակութային ժառանգության հուշարձանները որոշեն անանուն հայտարարել։

Դադիվանքում աղոթող հայերը հրաժեշտ են տալիս սրբավայրին. լուսանկարներ առանց մեկնաբանության

․․․ Հարց․ ինչո՞ւ էին Միխայիլ Խանոյանն ու Ֆադեյ Սարգսյանը որոշել անել դա։ Որովհետև նրանք հայրենասեր էին ոչ միայն խոսքով, այլև գործով։

Ասում են՝ երեխաներին հայրենիքի հանդեպ սեր ներարկելու լավագույն միջոցն այն է, որ այդ սերն ի սկզբանե հայրերն ունենան։ Խանոյանի ու Սարգսյանի հայրերն ունեին այդ սերը։ Հետո այն փոխանցվեց նրանց, այնուհետև՝ նրանց երեխաներին, երեխաների երեխաներին և այդպես շարունակ։

Լրահոս
0