ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։ Տեղեկությունը հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու ներքին գործերի նախարարությունը։
Բերդավանում ադրբեջանցի տղամարդ է հայտնվել. նա ձերբակալվել է
«Դեկտեմբերի 13-ին` ժամը 17: 00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներից մեկը, ինչպես նաև Աղդամի շրջանի բնակիչներ Տողրուլ Ահմեդովը (1984թ. ծնված) և Էլչին Մամեդովը (1990թ. ծնված) պայթել են հակահետևակային ականի վրա», - ասված համատեղ հաղորդագրության մեջ:
Մամեդովը մահացել է, Ահմեդովն ու զինծառայողը ստացել են ծանր վնասվածքներ։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում երկու մարդ է պայթել ականի վրա