00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Արցախի նախագահը միգուցե ճիշտ է վարվել. Պողոսյանը` Մինսկի խմբի համանախագահների այցի մասին

© Sputnik / Aram NersesyanТеван Погосян во время празднования 100-летия Национального собрания Армении (20 сентября 2018). Еревaн
Теван Погосян во время празднования 100-летия Национального собрания Армении (20 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպման չեղարկմանը։
Պողոսյան. «Չեղարկելով համանախագահների հետ հանդիպումը` Արցախի նախագահը գուցեև ճիշտ է վարվել»

Թևան Պողոսյանը վստահեցնում է, որ ԵԱՀԿ համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում ռուս համանախագահ Իգոր Պոպովի բացակայության մեջ պետք չէ որևէ բան փնտրել։ Նրա դիտարկմամբ`շատ դեպքեր են լինում, երբ նախապես ծրագրվում է մի բան, սակայն իրականություն չի դառնում։ Չի բացառվում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի բացակայության պատճառն առողջական խնդիրներն են կամ մեկ այլ հանգամանք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ու Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջանային այցի շրջանակում Բաքվից ժամանել են Երևան։ Այսօր նրանք հանդիպումներ են անցկացրել ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը չի այցելել ո՛չ Բաքու, ո՛չ Երևան։ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը։

Թևանյանի խոսքով` փաստորեն մենք ռուս դիվանագետին վերաբերվում ենք այնպես, ինչպես մյուս համանախագահներին։

«Չեմ պատկերացնում, որ սա կարող էր ընկալվել որպես Ռուսաստանի դեմարշ, որովհետև այդ դեպքում ռուսական կողմն ընդհանրապես չէր մասնակցի հանդիպմանը և այլ պարագայում որևէ մի անգամ ի սկզբանե չէր լինի Մինսկի խմբի համատեղ այցի համաձայնություն։ Այդ դեպքում Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի ներկայացուցիչներն առանձին–առանձին կժամանեին։ Մենք պետք է վերաբերվենք Մինսկի խմբին որպես ինստիտուտի և չփնտրենք ինչ–որ բաներ»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Պողոսյանին մտահոգում է մեկ այլ հարց` ինչո՞ւ համանախագահները չեն մեկնել Ստեփանակերտ, որպեսզի իրենց աչքերով տեսնեն իրավիճակը։ Նա պատերազմի օրերին բազմիցս առիթ է ունեցել ասելու` ժամանակն է, որ համանախագահները լինեն Արցախի մայրաքաղաքում, և եթե նրանք են անմիջականորեն զբաղվում հիմնախնդրի կարգավորմամբ, ապա ինչո՞ւ ռազմական փուլում չայցելեցին Ստեփանակերտ ո՛չ 2016 թվականի քառօրյայի, ո՛չ էլ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Речь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург - Sputnik Արմենիա
Ալիևը ճանապարհել է Մինսկի խմբին՝ շեշտելով, որ նրանց չէր հրավիրել

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկելուն, Պողոսյանն ընդգծեց, որ Արցախի նախագահը միգուցե ճիշտ է վարվել, ու լավ կլիներ, որ նույնիսկ Երևան չհասներ, մնար Ստեփանակերտում և այնտեղից հայտարարություն աներ, քանի որ նախապես հայտնի էր, որ Բաքու ժամանելիս համանախագահների ձևաչափն արդեն իսկ լիարժեք չէր։

Հիշեցենք` այսօր հայտնի դարձավ, որ հայկական կողմի նախաձեռնությամբ չեղարկվել է համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։

Լրահոս
0