00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները փակել են Մեծ Շենից Հին Շեն գյուղեր տանող միակ ճանապարհը

© Sputnik / Aram NersesyanБлокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах
Блокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի խոսքով` առաջիկա ժամերին սպասում են, որ խաղաղապահ ուժերի հրամանատարի կողմից այցելություն ու միջամտություն լինի, և ադրբեջանցիները հետ քաշվեն։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Երեկվանից ադրբեջանցիները կանգնել են Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենից Հին Շեն գյուղեր տանող միակ ճանապարհի վրա՝ հայտարարելով, որ հրաման ունեն այդտեղ կանգնելու։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։

Նրա խոսքով`տեղում ռուս խաղաղապահներ ու հայ զինվորականներ էլ կան։ Երկու գյուղերն էլ գտնվում են Արցախի հսկողության տակ։ Այս ընթացքում Արցախի զինված ուժերը տեղում լրացուցիչ ուժեր են կուտակել` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։

«Տեղում լարված վիճակ չկա, բախումներ չկան։ Մարդկանց կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում։ Բոլոր դեպքերում ադրբեջանցիների ներկայությունն անհանգստացնում է ժողովրդին։ Առաջիկա ժամերին սպասում ենք, որ խաղաղապահ ուժերի հրամանատարի կողմից այցելություն ու միջամտություն լինի, և ադրբեջանցիները հետ կքաշվեն, դրանով իսկ հարցը վերջնականապես կլուծվի»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` իրենց համար անսպասելի իրավիճակ է ստեղծվել, քանի որ ըստ եռակողմ համաձայնագրի, այդ բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու մասին որևէ խոսք չի եղել։ Եթե նման բան իմանային, գոնե կանայք ու երեխաներ գյուղում չէին լինի։

ՌԴ ՊՆ–ն հաստատեց Հադրութում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը

«Հին Շենում երեք հայ ընտանիք է մնացել, իսկ Մեծ Շենում տեղեկություն չունեմ, գուցե ընտանիքները դուրս են եկել գյուղից։ Երեկ առավոտյան Հին Շենում եղել է մոտ 60 մարդ, իսկ այժմ մնացել են մոտ 15–ը։ Կանայք ու երեխաներ էլ են եղել, նրանք վերջին 3 օրերի ընթացքում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ լքել են գյուղը։ Բնակիչները նոր էին վերադարձել գյուղ։ Երեկ բանակցություններից հետո մի քանի հայ ընտանիքներ կարողացել են լքել գյուղը»,–ասաց նախարարը։

Նշենք, որ Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը:

Блокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ, իսկ ադրբեջանական կողմը գրավել էր Հին Թաղեր գյուղը ու մասամբ մտել նաև Խծաբերդ։

ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Թշնամին գրավել է Հին Թաղերը, ունենք 6 վիրավոր, բանակցություններ են ընթանում. Խանումյան

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Լրահոս
0