ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 13-ին, ժամը 12։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թունելից դեպի Հերացու փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարությունը։
Պարզվել է, որ բախվել են «Honda Elysion» (վարորդ՝ Արամ Վ․, ծնված 1983 թ․), «Lada Priora» և «Ford Transit» (վարորդ՝ Տիգրան Ա․, ծնված 1964 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երկու ուղևորները և «Lada Priora» մակնիշի վարորդը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածներից երկուսը մահացել են։
Հաղորդագրությունում նշվում է, որ փրկարարները «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անգիտակից ուղևորին և տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։