00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար

© Photo : Artsakh Publiс TVОхраняющие Тагавард армянские оборонительные позиции находятся на том же месте
Охраняющие Тагавард армянские оборонительные позиции находятся на том же месте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետրոսյանը դժվարանում է ասել, թե հայկական կողմը թշնամու հարձակումից հետո գերիներ ունի՞, թե՞ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տիրող իրավիճակը։

Поврежденный от обстрелов дом Эдика Степаняна в Гадруте - Sputnik Արմենիա
Վաղարշակ Հարությունյանը Հին Թաղերի ու Խծաբերդի հարցը քննարկել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ

Նրա խոսքով` Հին Թաղեր գյուղն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության տակ։

Ինչ վերաբերվում է Խծաբերդին, ապա գյուղի մի կողմում ադրբեջանցիներն են, մյուս կողմում՝ հայ զինծառայողները։ Գյուղում են նաև ռուս խաղաղապահները, որոնք դեռ բանակցություններ են վարում։

«Թե ռուսները կոնկրետ ինչ կորոշեն, չեմ կարող ասել։ Այս պահին հայ զինվորները Խծաբերդում դիրք են պահում, ռուս խաղաղապահներն էլ են այնտեղ»,–ասաց նա։

Հայկական կողմի 6 վիրավորների առողջական վիճակի մասին Պետրոսյանը դեռևս տեղեկություն չունի։ Ասում է՝ կապը շատ վատ է։

Իսկ թե հայկական կողմը թշնամու հարձակումից հետո գերիներ ունի, թե ոչ, Պետրոսյանը դժվարանում է ասել։

«Շատ խառը պահ է, չեմ կարող ասել»,–նշեց նա։

На дороге из Степанакерта в Шуши установлен КПП российских миротворцев (13 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ–ն հաստատեց Հադրութում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը

Հիշեցնենք` երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ։ Սրանք այն գյուղերն են, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել։
ՌԴ խաղաղապահներն արձանագրել են, որ սա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հրադադարի առաջին խախտումն է։ ՌԴ-ն կոչ է արել պահանել հրադադարի ռեժիմը։
Քննություն է ընթանում պարզելու համար, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում։

Լրահոս
0