ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված 2 ավտոմեքենա են դուրս բերել։
Մասնավորապես, դեկտեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
«Ավտոմեքենաներից մեկը ձյան մեջ արգելափակվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, մյուսը`Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա:
Հավելենք, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մառախուղ է: