Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական ակցիաներ են անցկացնում Արցախի դպրոցներում։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ նրանք աշակերտներին են բաժանում դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և այլ անհրաժեշտ պարագաներ։
Բացի այդ, անցկացվում են «խաղաղապահի դասեր», որոնց ընթացքում զինվորականները պատմում են իրենց խաղաղապահ գործունեության առանձնահատկությունների և անվտանգության հիմնական պահանջների մասին:
Հանդիպումներին մասնակցում են նաև Ռուսաստանից ժամանած հոգեբանները:
Ռուս խաղաղապահների այցելությունները ներկայացնող լուսանկարներից պարզ է դառնում, որ արցախցի փոքրիկներն արդեն ընկերացել են խաղաղապահների հետ։ Ինչպես երևում է, նրանց այցելություններն ուրախացնում են հատկապես տղաներին, որոնք հնարավորություն են ստանում ծանոթանալու խաղաղապահների զենքին։
Ղարաբաղում ռուս խաղաղապահների դիտակետերը զինվել են պաշտպանիչ միջոցներով. տեսանյութ
Ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակում բժիշկները նաև զննում են երեխաներին, ինչպես նաև դպրոցականներին առաջին բուժօգնության ցուցաբերման հմտություններ սովորեցնում։
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են