ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Տեղեկությունըհայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման մանրամասները չեն ներկայացվում։
Նշենք, որ ՀՀ նախագահը դեկտեմբերի 10–ին հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Սարգսյանի խորհրդակցությունները հայաստանյան քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ մեկնարկել են նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։