00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունաստանի ՊՆ-ն ինքնաթիռ է տրամադրել հայերի մարդասիրական օգնությունը Երևան հասցնելու համար

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցУсиление мер безопасности на границе Греции с Турцией
Усиление мер безопасности на границе Греции с Турцией - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունաստանի հայ համայնքի ուժերով հավաքված մարդասիրական բեռը ներառում է բժշկական պարագաներ և սննդամթերք:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Հունաստանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության նախարարությունները կօգնեն Հայաստան ուղարկել Հունաստանում հայկական կազմակերպությունների հավաքագրած մարդասիրական օգնությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն:

Министр здравоохранения Арсен Торосян и Госсекретарь иностранных дел Франции Жан-Батист Лемуан во время церемонии передачи гуманитарной помощи из Франции (27 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը կբաժանեն բուժհաստատություններին

Նշվում է, որ Զարգացման բնագավառում միջազգային համագործակցության ծառայությունն (IDAS) արձագանքել է Հունաստանում հայկական կազմակերպությունների հարցմանը (Հայ օգնության միություն, Հայկական Կապույտ խաչ և Մակեդոնիա - Թրակիա Գթության խաչ)։

Այս կազմակերպություններն Աթենքում Հայաստանի դեսպանության հետ համատեղ մարդասիրական օգնություն են հավաքել Արցախում պատերազմի հետևանքով տուժած բնակիչների համար։

«Ազգային պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, որը տրամադրել է ինքնաթիռը, տուծաժների ու փախստականների համար նախատեսված բժշկական նշանակության պարագաներ, սննդամթերք ներառող մարդասիրական օգնությունը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 12 - ին կտեղափոխվի Հայաստան»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Դոկտոր Լիզան» մինչև Նոր տարի մարդասիրական օգնություն կուղարկի Արցախ

Գործողությունները համակարգում է IDAS-ի գլխավոր տնօրեն Գեորգիոս Լարիսիսը։ Նա օգնությունը կփոխանցի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Հայ օգնության միության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ ի նշան փորձությունների միջով անցած մարդկանց հետ համերաշխության և աջակցության։

Նշենք, որ Աթենքի «Արմենիա» մշակութային կենտրոնի տվյալներով՝ Հունաստանում բնակվում է մոտ 100 հազար հայ։

ՌԴ ԱԻՆ-ի երկրորդ շարասյունն է մեկնել Ղարաբաղ. նրանք մարդասիրական բեռ են տանում

Լրահոս
0