00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուրախ կլինենք, որ ռուսաստանցիները կրկին Արցախ այցելեն». Ստեփանակերտի քաղաքապետ

© Sputnik / Aram NersesyanМэр Степанакерта Давид Саркисян
Мэр Степанакерта Давид Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի բնակիչները հետզհետե վերադառնում են իրենց տներ։ Ստեփանակերտի քաղաքապետը ՌԻԱ Նովոտսիի հետ զրույցում ասել է, որ լավ կլիներ, եթե ռուսաստանցիներն էլ Արցախ գային։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Արցախի իշխանություններն ուրախ կլինեն ռուսաստանցիներին տեսնել Արցախում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Նա պատմել է, որ ռուս խաղաղապահները քաղաքապետարան են գալիս, զրուցում են, ու քաղաքապետը հարցում է՝ ինչու նրանց ընտանիքներն այստեղ ապրելու չեն գալիս։ Զինվորականները պատասխանում են, որ կգան։

«Նախկինում այստեղ մի ամբողջ թաղամաս կար, որտեղ ռուսներն էին ապրում, այն այստեղ էր՝ եկեղեցու այն կողմում», - ասել է քաղաքապետը։

Министр обороны РА Вагаршак Арутюнян посетил одну из воинских частей (10 декабря 2020). - Sputnik Արմենիա
ՊՆ–ն վստահեցնում է` Դավիթ Բեկի հատվածը հսկում է զինված ուժերի անձնակազմը

Նա ասել է՝ ռուսաստանցիների շրջանում շատ են մարդիկ, որոնք ամեն ամառ ու ձմեռ Արցախ շրջագայության են գալիս։ «Նրանք գալիս են մենակ կամ ընտանիքների հետ, երբեմն Նոր տարին նշելու կամ պարզապես հանգստանալու։ Աստված տա, այդպես էլ շարունակվի», - հուսով նշել է Սարգսյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Դեկտեմբերի 10-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1779 զոհվածների անունները։

Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0