00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի քան 800 մարդ է տեղավորվել Ասկերանի շրջանում․ ամենասուր հարցը ջեռուցումն է

© Sputnik / Aram NersesyanЖители села Угтасар Аскеранского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах
Жители села Угтасар Аскеранского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի Ասկերանի շրջանի ղեկավարությունը փորձում է լուծել պարենով, բնակարաններով, գույքով ապահովելու հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի իշխանությունները կարողացել են տեղավորել շուրջ 820 տեղահանված անձանց, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանը:

Մանգասարյանի խոսքով՝ իրենց մոտ են տեղավորվում ոչ միայն շրջանի՝ Ադրբեջանին հանձնված գյուղերի բնակիչները (ինչպես ենթադրվում էր ի սկզբանե), այլև, օրինակ, Հադրութի կամ Շուշիի բնակիչները։

«Այս պահի դրությամբ մենք Ասկերանի շրջանում մոտ 180 ընտանիք ենք տեղավորել (մոտ 800 մարդ)։ Տեղավորել ենք տներում և բնակարաններում։ Ի սկզբանե ենթադրում էինք, որ սահմանափակ բնակֆոնդի պայմաններում ստիպված կլինենք մարդկանց տեղավորել դպրոցներում և մանկապարտեզներում, բայց տներն ու բնակարանները առայժմ հերիքում են»,- ասաց շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը։

Նրա խոսքով՝ այս պահին ակտիվ շինարարություն է ընթանում, նորոգվում և վերակառուցվում են տները, որոնք նախկինում բնակության համար պիտանի չէին։ Շինարարների անդադար աշխատանքի շնորհիվ ամեն օր բնակիչներին են հանձնվում նոր տներ ու բնակարաններ։

Իշխանությունները փորձում են ինքնուրույն կարգավորել տեղավորված անձանց խնդիրները, օրինակ` օպերատիվ կերպով լուծվում է պարենամթերքի հարցը, բայց կան նաև այլ սուր հարցեր։

Блокпост полиции на дороге Степанакерт-Мартакерт в Аскеранском районе (20 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիները գնումներ են անո՞ւմ Ասկերանի խանութներից. Մանգասարյանը ներկայացրեց իրավիճակը

Հիմա հիմնական խնդիրը մարդկանց գույքով ապահովելն է։ Դեռ լիովին պարզ չէ, օրինակ, թե ով պետք է օգնի Հադրութի բնակիչներին, որոնք որոշել են հաստատվել Ասկերանի շրջանում։

«Ես նրանց Ասկերանի բնակիչներ եմ համարում, նրանց կարիքների մասին մենք պետք է հոգ տանենք։ Բայց դեռևս վերջնական որոշված չէ՝ մե՞նք պետք է գույք տրամադրենք, թե բնակիչն ինքը պետք է դիմի, օրինակ, Ստեփանակերտում Հադրութի վարչակազմի ներկայացուցչին»,-նշեց Մանգասարյանը։

Շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը կարծում է, որ ավելի ճիշտ կլինի, եթե այդ հարցն իրենց իրավասության տակ լինի, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն հարցի լուծման համար գնալ Ստեփանակերտ։ Նույնը վերաբերում է նաև Ասկերանի շրջանի՝ Ադրբեջանին հանձնված գյուղերի բնակիչներին։ Եթե նրանք այլ շրջան են տեղափոխվել, ապա ավելի ճիշտ կլինի, եթե այդ քաղաքացիների խնդիրները լուծվեն նրանց բնակության շրջանում։

Սուր է նաև ջեռուցման հարցը։ Իշխանությունները մեծ քանակությամբ սարքավորումներ են պատվիրել, բայց տեղ հասած խմբաքանակը բավարար չէ։ «Պարենամթերքի հարցին զուգահեռ մենք պետք է լուծենք ջեռուցման հարցը։ Ու պետք է հնարավորինս շուտ լուծվի»,-նշեց վարչակազմի ղեկավարի տեղակալը։

Жители села Угтасар Аскеранского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ո՞ր բնակավայրերն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. նոր ցանկ

Ավելի վաղ Մանգասարյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ավետարանոց, Ակնաղբյուր, Մադաթաշեն, Մոշխմհատ, Ջրաղացներ, Սղնախ գյուղերի գրավումից, ինչպես նաև Ուղտասար և Արմենակավան գյուղերն Ադրբեջանին փոխանցելուց հետո անտուն է մնացել ավելի քան 2700 մարդ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0