00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ տարի անհայտ կորածը կճանաչվի մահացած. ՊՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել

© Sputnik / Dmitri PisarenkoНа передовой в Карабахе (29 сентября 2020).
На передовой в Карабахе (29 сентября 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գտնվելու վայրն անհայտ զինծառայողները համարվելու են գերության մեջ գտնվող, այդ հիմքով կազատվեն զինվորական պաշտոնից, սակայն նրանց աշխատավարձը կվճարվի ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների հետ կապված աշխատանքների վերաբերյալ։

Военнослужащий возле дома, поврежденного в результате обстрела Степанакерта (6 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
«Աղաչում եմ, չլացես, մամ. հերոս կմնամ». անհետ կորած զինվորի վերջին նամակը

ՊՆ–ն ներկայացրել է նոր նախագիծ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»։ Դրա համաձայն ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարան դիմում ներկայացնելու ժամկետը մեկ տարվա փոխարեն սահմանվում է երեք ամիս, իսկ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանվում է մեկ տարի:

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած գտնվելու վայրն անհայտ զինծառայողների զբաղեցրած պաշտոններում այլ զինծառայողների նշանակելու հնարավորության նպատակով կադրային գործընթացը հստակեցնելու նկատառումներից ելնելով՝ ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրաման։ Դրա համաձայն, գտնվելու վայրն անհայտ այն զինծառայողները, որոնց վերաբերյալ առկա չեն տվյալներ դասալքություն կատարելու կամ ակնհայտ զոհված լինելու մասին, համարվում են գերության մեջ գտնվող, այդ հիմքով ազատվում զինվորական պաշտոնից և թողնվում կադրերի տրամադրության տակ:

«Թող մեր երեխեքին հետ բերեն». անհետ կորած զինվորների ծնողներն Էջմիածնի զորամասի մոտ են

Սակայն կատարված նոր կարգավորումների համաձայն՝ գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է, և դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով։

Պաշտպանության նախարարի 07.12.2020թ. N 1169-Լ հրամանով սահմանվել է գերության մեջ գտնվող զինծառայողի համար պահպանված պաշտոնային դրույքաչափը վճարելու կարգը, որով կանոնակարգվում են գերության մեջ գտնվելու հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների վերջին զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափը զինծառայողի ընտանիքին վճարելու հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով օրենքի պահանջները:

Լրահոս
0