Արցախյան պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողները վերադարձել են արձակուրդ` մեկ շաբաթով։ Հայաստանի կառավարության Facebook-ի էջը հրապարակել է տեսանյութ տղաների վերադարձից։
«Աստված պահել ա, ողջ ենք մնացել», – ասում է զինծառայողներից մեկը։
Մյուսի հայրն էլ ասում է` ավելի ուրախ երբևէ չի եղել։
«Երանի բոլոր զինվորները միշտ գային», – ասում է նա։
Մի կին էլ ամուր գրկած երիտասարդ զինծառայողին ասում է` իր քրոջ որդին է, իսկ իր որդին զոհվել է հոկտեմբերին։
«Էս էլ ա իմ տղան, քրոջս տղան ա։ Մի տղաս եկավ, մյուսը` չէ։ Տանկիստ էր, զոհվեց հոկտեմբերին», – արցունքները աչքերին` պատմում է կինը։
Նշենք, որ նոյեմբերի 30-ին ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց` պահանջելով իրենց տղաներին արձակուրդ տրամադրել։
ՄԻՊ-ն այցելել է զինծառայողներին. նրանց վերքերը քիմիական զենքի կիրառման ապացույցներ են