ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել Արցախի ուժային կառույցների ղեկավարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ: Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։
«Քննարկել ենք ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ»,–գրել է Հարությունյանը:
Նրա խոսքով` ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու, դիակները հակամարտության տարբեր գոտիներից հանելու հարցերը շարունակում են մնալ իրենց հիմնական խնդիրն ու անելիքը:
Հարությունյանն ընդգծել է, որ այս օրերին իրենց բոլոր ջանքերը գործադրվում են առավելապես այդ ուղղությամբ: