00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան պետք է ձեռք բերի Հայաստանի վստահությունը. Արա Այվազյան

© Photo : press office of the MFA of RFМинистр иностранных дел Армении Ара Айвазян во время встречи с российским коллегой (7 декабря 2020). Москвa
Министр иностранных дел Армении Ара Айвазян во время встречи с российским коллегой (7 декабря 2020). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այվազյանի խոսքով՝ Երևանը բազմիցս է արտահայտել Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտումը, սակայն ի պատասխան ստացել է թշնամանք և շրջափակում:

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել տարածաշրջանում իր հարևանների, այդ թվում` Թուրքիայի հետ խաղաղ և բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար։ Սակայն հաշվի առնելով տարածաշրջանում Անկարայի ապակայունացնող և ագրեսիվ դերը` նրա հետ երկխոսության հաստատումը վստահություն է պահանջում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ՝ խոսելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վերջին հայտարարության մասին։

Главы МИД Армении и России Ара Айвазян и Сергей Лавров во время переговоров (7 декабря 2020). Москва - Sputnik Արմենիա
Երևանը հուսով է, որ Բաքուն չի փորձի խափանել գերիների փոխանակման գործընթացը. Այվազյան

Վերջինս ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների օնլայն կոնֆերանսին ասել է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները կարող են նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կայունացմանը։

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, այլ պատրաստվում եմ հիշեցնել Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիայի գործողությունների մասին։ Հայաստանում և սփյուռքում հայերի զգալի մասը 20-րդ դարի առաջին Ցեղասպանության վերապրածների ժառանգներն են։ Մենք ունենք պատմական հիշողություն», - նշել է Այվազյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից իշխանություններն անկեղծ ցանկություն են հայտնել Թուրքիայի հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Ի պատասխան դրան Երևանը ստացել է շրջափակում, որը շարունակվում է 1993 թվականից։

2008-2009 թվականներին Հայաստանի և Թուրքիայի միջև սկսվել է այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն ավարտվել է Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ, որոնք սակայն մնացին թղթի վրա, և Թուրքիան հերթական անգամ հրաժարվեց կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ օգտագործելով տարբեր քաղաքական ենթատեքստեր։

Այվազյանի խոսքով` բոլորովին վերջերս` ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհի հայերը հարգում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայի նախագահը հանդես է եկել սադրիչ հայտարարությամբ, որով, ըստ էության, արդարացրել է Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը:

Մեղրին Թուրքիայի պանթուրանական ծրագրի մեխն է. Ռուբեն Մելքոնյան

Նա հիշեցրել է նաև, որ հուլիսից, երբ իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին , Թուրքիան բացահայտ սպառնում էր Հայաստանին: Ի վերջո, սեպտեմբերի 27–ին սկսվեց Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված  ագրեսիան։ Անկարան առանցքային դեր է խաղացել այդ պատերազմի հրահրման գործում։

«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին

«Հայաստանը միշտ շահագրգռված է, որ տարածաշրջանը լինի  կայուն, խաղաղ և բարգավաճող։ Սակայն հաշվի առնելով վերը նշված գործոնները, Անկարան պետք է ձեռք բերի Հայաստանի վստահությունը։ Հայաստանը կհետևի, թե թուրքական կողմը ինչ միջոցներ կձեռնարկի այդ վստահությունը վերականգնելու համար», - ամփոփել է Այվազյանը։

Լրահոս
0