ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
«Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում, մասնավորապես՝ Արագածոտնի մարզում, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, Տավուշի մարզի Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում։
Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին, ապա տեղումների պատճառով այն փակ է միայն բեռնատարների համար։
Հիշեցնենք՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ լինել։ Այս սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին: