00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը

© PhotoСаша Рустамян
Саша Рустамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եռաբլուրում հուղարկավորված Սաշա Ռուստամյանը զոհվել է պատերազմի երկրորդ օրը` սեպտեմբերի 28-ին։ Ռուստամյանի եղբայրն ասում է` իրեն տանջում է այն միտքը, որ տան մեծն ինքն է, բայց եղբայրը զոհվեց։

Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը, ճիշտ է, չհասցրեց վիրավորներին օգնության հասնել, սակայն նրա հետ կատարված դեպքն օգնեց, որ Քարվաճառի դիրքերից մեկում գտնվող տղաները փրկվեն։

...26-ամյա Սաշայենց նորակառույց տանն ենք, որը կառուցվում էր այն նպատակով, որ Սաշան տարիներ անց կամուսնանա ու այդտեղ կապրի ծնողների հետ։ Տան բոլոր անկյուններում նրա շունչը կա` հոսանքն ինքն է քաշել, պարիսպն է շարել... Որոշել էին մինչև Ամանոր ավարտին հասցնել գործերն ու Նոր տարին նոր տանը նշել։ Մնացել էր տան միջանցքի վերանորոգման խնդիրը, որի համար էլ Քարվաճառի զորամասի բժիշկը 4 օրով թույլտվություն էր վերցրել և տուն վերադարձել։

© Photo Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյան
Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը  - Sputnik Արմենիա
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյան

Սաշայի եղբայրը` Գուրգենը, պատմում է, որ միջանցքի վերանորոգման աշխատանքներն ավարտել են սեպտեմբերի 27-ի լուսադեմին և հոգնած պառկել քնելու։ Ժամեր անց զանգել, ասել են, որ պատերազմ է սկսվել։

«Սաշան ուզում էր վայրկյան առաջ հասնել Արցախ։ Արագ գնացինք «Կիլիկիա» ավտոկայան։ Վարորդները հրաժարվում էին նրան Արցախ տանել, որովհետև խոսակցություններ կային, որ ճանապարհները թիրախի տակ են։ Սաշային հնարավոր չէր մտափոխել, որ գոնե մեկ օր ուշ գնա։ Վերջապես տարեց մի տղամարդու համոզեց` ասելով, որ բազմաթիվ վիրավորներ հիմա գուցե իր կարիքն ունեն»,–պատմեց Գուրգենը։

Արցախ մեկնելու հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, դիրքերից առաջին ահազանգը ստացան. օգնություն էր հարկավոր։ Դիրքեր պիտի բարձրանար մի բժշկուհի, բայց Սաշան թույլ չի տվել, որ կին գնա. արդեն հայտնի էր, որ վտանգը շատ մեծ է։

© Photo Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն ընկերների հետ
Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը  - Sputnik Արմենիա
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն ընկերների հետ

Երեք հոգով` շտապօգնության վարորդը, մեկ զինվոր և Սաշան, ճանապարհ են ընկնում դեպի առաջնագիծ։ Երբ արդեն 2000 մետր բարձրացել էին, հայ զինվորականների համազգեստով տղամարդիկ կանգնեցրել են մոտեցող մեքենան։ Սաշան շտապելով իջել է` մտածելով, որ գուցե օգնության կարիք կա, ու ռազմական բժիշկը հայտնվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի շրջափակման մեջ։ Սաշային սպանել են, այդ ընթացքում վարորդը հասցրել է մեքենան շրջել ու միջից իրեն դեպի ձորը գլորել։ Մեքենայի վարորդին հաջողվել է ողջ մնալ, իսկ զինվորի մասին մոռացած են եղել ադրբեջանցիները, քանի որ նկատել են`բժիշկը զոհվել է,վարորդը` նետվել։ Մեքենայի ուղղությամբ բացած կրակահերթի հետևանքով զինվորն ուսի շրջանում մի քանի վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է դուրս գալ մեքենայից և գլորվելով հասնել այնտեղ, ուր հայ զինվորներով լեցուն «ԿամԱԶ» է եղել։ Վիրավոր զինվորը դեպքի մասին պատմել է նրանց, կապ են հաստատել դիրքում գտնվողների հետ. ադրբեջանցի դիվերսանտներին հայտնաբերել են ու ոչնչացրել։

Գուրգենն ասում է, որ գումարտակի հրամանատարը հայտնել է` եթե կանխավ չիմանային դիվերսանտների գոյության մասին, դիրքը գրավելու էին, և 40 զինծառայող էր զոհվելու։

© Photo Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն ընկերոջ հետ
Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը  - Sputnik Արմենիա
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն ընկերոջ հետ

Ընդամենը մեկ տարով եղբորից մեծ Գուրգենը պատմում է եղբոր պատմությունը և գլուխը կախում, ասում է` իրեն տանջում է միտքը, որ տան մեծն ինքն է, բայց եղբայրն է զոհվել։ Գուրգենը, սակայն, եղբորն Արցախ ճանապարհելու օրն իսկ կամավորագրվել է. նա ֆիզկուլտինստիտուտում է դասավանդում, և, չնայած չի հիշում, բայց ամբիոնի վարիչն ասել է, որ երբ Գուրգենը զանգել է զգուշացնելու` հնարավոր է ամեն վայրկյան Արցախ գնա, հայտնել է նաև, թե իր ձեռքով եղբորը տարավ–ճանապարհեց Արցախ...

© PhotoՍաշան ու Գուրգենը
Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը  - Sputnik Արմենիա
Սաշան ու Գուրգենը

Գուրգենը, սակայն, Արցախ չի մեկնել, քանի որ նրան կանչել են եղբոր հուղարկավորության հաջորդ օրը, երբ ծնողներն արդեն իսկ հոգեպես ծանր վիճակում էին։

«Ես, օրինակ, չգիտեմ` իմ ծնողներին երբևէ հպարտանալու առիթ տվել եմ, թե ոչ, բայց եղբայրս դա արել է ողջ կյանքի ընթացքում` ընդհուպ մինչև վերջին վայրկյանը։ Այն, ինչ ես եմ արել ու անում, կարող են անել հազարավոր ուրիշները, սակայն այն, ինչ Սաշան էր արել, կարող են անել հազվագյուտ մարդիկ, բացառիկ գիտելիքներ ունեցողները»,–ասում է Գուրգենը։

Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 

Նա նշում է` Սաշան կարողանում էր անել ամեն ինչ` տեխնիկայի վերանորոգումից սկսած։ Տարիներ առաջ, երբ դեռ դպրոցական է եղել, հայրը սրտի կաթված է ստացել, ինչը պատճառ է հանդիսացել, որ Սաշան ընտրի բժշկի մասնագիտությունը։ Եղբայրն ասում է, որ Սաշան ուզում էր նաև բանակի հետ ինչ–որ կապ ունենալ, ինչի համար էլ ռազմաբժիշկ է դարձել։ Սաշան, սակայն, նոր–նոր էր ավարտել բժշկականը և, լեյտենանտի կոչում ստանալով, սեպտեմբերի 1-ից Քարվաճառի զորամասի բժիշկ էր նշանակվել...

© Photo Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանի լուսանկարներից
Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը  - Sputnik Արմենիա
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանի լուսանկարներից

Գուրգենն ասում է, որ եղբայրը փակ մարդ էր` երազանք–ցանկությունների մասին գրեթե չէր խոսում։ Դրա փոխարեն, սակայն, բոլորն էին նկատում Հայաստանի հանդեպ նրա սերը` ուրախանում էր յուրաքանչյուր ճանապարհի վերանորոգմամբ, ասես նոր տուն կառուցած լինեն իր համար։ «Սաշան պետության յուրաքանչյուր հաղթանակ իրենն էր համարում և հակառակը»,–ասում է Գուրգենն ու լռում. չգիտի` եղբայրն ինչպես էր ընդունելու Քարվաճառը հանձնելու փաստը։

«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց

Հարցազրույցին ներկա է Սաշայի դասընկերուհին` Լուսինե Առաքելյանը, որը պատմում է` Սաշան դասարանում համերաշխություն էր հաստատել։ Առաջադիմությամբ ու վարքով փայլող տղայի կարծիքը բոլորն են հաշվի առել, քանի որ նա միշտ հետաքրքիր լուծումներ էր առաջարկում։

«Վերջերս փորփրում էի հիշողությունս, որ Սաշայի մասին մանրամասներ հիշեմ, բայց հասկացա` ամենակարևորն այն է, որ իր մասին խոսելիս վստահ ասում եմ` Սաշը մարդ էր։ Որպես ընկեր` նրա նման երկրորդը չկար։ Վեճերին չէր մասնակցում, իսկ եթե մասնակցում էլ էր, ապա փորձում էր հարթել դրանք»,–ասում է Լուսինեն։

Հետո հավելում է` Սաշան միշտ օգնում էր մաթեմատիկայի առաջադրանքները կատարելիս, քանի որ Լուսինեն թույլ էր այդ առարկայից։

© Photo Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն ընկերների հետ
Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը  - Sputnik Արմենիա
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանն ընկերների հետ

Թեև նորակառույց տան դրսում դեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, բայց ներսում արդեն բժշկի հիշատակի անկյուն են ստեղծել։ Անձնական իրերի` ժամացույցի, մեքենայի բանալիների կողքին նաև գրպանի ուղղագրական բառարանն է. Սաշայի համար հայերենի մաքրությունը պահելը կարևոր էր։

© SputnikՍաշա Ռուստամյանի հիշատակի անկյունը
Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը  - Sputnik Արմենիա
Սաշա Ռուստամյանի հիշատակի անկյունը
Լրահոս
0