00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ոչ ոք ոչ ոքի չի հոշոտելու, բայց քաղաքացիական բախումները չեն բացառվում

© Sputnik / Asatur YesayantsРуководитель фракции "Просвещенная Армения" Эдмон Марукян на заседании Парламента (18 января 2019). Еревaн
Руководитель фракции Просвещенная Армения Эдмон Марукян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը հիշեցրեց, որ բախումների մասին ինքը խոսում է նոյեմբերի 10-ի գիշերվանից, երբ զարյացած ամբոխը ներխուժել էր ԱԺ։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ–ում մեկնաբանելով ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունն այն մասին, որ եթե Փաշինյանը կամավոր հրաժարական չտա, ժողովուրդը կհոշոտի նրան, ասաց. «Ոչ ոք ոչ ոքի չի հոշոտելու»։

Մարուքյանը կարծիք հայտնեց, որ դա ասվել է ոչ ուղիղ իմաստով. պարզապես, ըստ նրա, ամեն մարդ ունի իր մոտեցումը։

Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ. Վազգեն Մանուկյան

Անդրադառնալով քաղաքացիական բախումների հնարավորությանը` Մարուքյանը հիշեցրեց, որ բախումների մասին ինքը խոսում է նոյեմբերի 10-ի գիշերվանից, երբ զայրացած ամբոխը ներխուժել էր ԱԺ։ 

«Բախումների մասին մենք շատ ենք խոսել, ասել ենք, որ զինված խմբեր կան երկրում, ասել ենք` զինաթափեք այդ խմբերին։ Ես ինքս հաղորդում եմ տվել հանցագործության մասին` վարչապետի կողմնակիցների ցույցի ժամանակ ինձ սպառնացող զինված մարդու մասին։ Քրեական գործ է հարուցվել, ես տուժող եմ ճանաչվել, բայց մարդ չի ձերբակալվել դեռ»,– ասաց Մարուքյանը։

Այդուհանդերձ, ընդդիմադիր գործիչը հույս հայտնեց, որ երկու կողմում էլ կգտնվեն իմաստուն մարդիկ, որոնք թույլ չեն տա, որ քաղաքացիական բախումներ տեղի ունենան։

Кандидат в президенты от оппозиции Левон Тер-Петросян выступает перед сторонниками (20 февраля 2008). Еревaн - Sputnik Արմենիա
«Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են». Տեր–Պետրոսյանը կոչ է հղել ժողովրդին

Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանն իր ելույթում հայտարարել էր, որ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինչքան շուտ կամավոր հրաժարական տա, այնքան լավ:

«Եթե շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։ Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»,– ասել էր նա։

Ավելի ուշ, մեկնաբանելով ընդդիմադիր 16 կուսակցություների վարչապետի թեկնածուի այս հայտարարությունները, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կարծիք էր հայտնել, որ Մանուկյանը դրանով նշագծել է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնի, իսկ «հոշոտել» և «զոռով» բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում:

Բացի այդ, ըստ Տեր–Պետրոսյանի, Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակումն ու նրա ընտանիքի ահաբեկումը բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն էին։

Հարգում եմ Վազգեն Մանուկյանին, բայց պետք է տեսնեմ նրա թիմը. «Ժառանգություն»

Լրահոս
0