ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, ինչպես նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
Քննարկել են այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի 2-ի նստաշրջանին ընդունված որոշումներին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրել է ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին:
Հիշեցնենք` Այվազյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել երեկ։
ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցի