00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:22
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերձորի ու Աղավնոյի բնակիչները բողոքում են. կորցրել են ամեն ինչ, չգիտեն՝ ինչպես ապրել

© Sputnik / Asatur YesayantsСитуация у здания Матенадарана на проспекте Маштоца (12 ноября 2020). Еревaн
Ситуация у здания Матенадарана на проспекте Маштоца (12 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդիկ մինչև այս պահը չեն հասկանում՝ Բերձորը հայկական է մնալու, թե՝ ոչ։ Եթե անվտանգ է, ապա ինչու ենթակառուցվածքները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի և Աղավնո գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անում Երևանում։ Նրանք հավաքվել են Երիտասարդական մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։

Հույս ունեն, որ վերջապես կառավարությունը կպատասխանի իրենց հարցերին, ամենակարևորը` կասի՝ Բերձորը հայկական է մնում, թե՝ ոչ։ «Եթե Բերձորը հայկական է, ապա ինչու չեն բարձրաձայնում։ Եթե Արցախի Հանրապետության կազմում է մնում, ապա անվտանգությունը պետք է ապահովվի, ինչպես Ստեփանակերտում։ Պետք է աշխատեն ենթակառուցվածքները, որ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները»,- ասում է բողոքի ակցիային մասնակցող կանանցից մեկը։

Настоятель монастыря Дадиванк иерей Ованнес Ованнисян на митинге с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Նիկոլ, հեռացի՛ր». Երևանում կազմակերպված համապետական հանրահավաքի ամենավառ կադրերը

Նա ընդգծում է՝ բոլոր հայտարարություններն իրարամերժ են, եթե հայկական է, ապա ինչու են մարդիկ տնից դուրս գալիս և ստիպված, հուսալքված այրում իրենց տները։ Ասում է՝ անձամբ ինքը նոյեմբերի 30-ի երեկոյան է դուրս եկել Բերձորից ու այնպիսի տպավորություն չուներ, թե հայկական է` ենթակառուցվածքները չեն աշխատում։ «Ադրբեջանական զորքեր Բերձորում և Աղավնոյում չկան, բայց նրանք ընդամենը երկու կիլոմետրի վրա են, մեր անվտանգությունն ապահովված չէ։ Ռուս խաղաղապահները երաշխավորում են անվտանգ երթևեկությունը, բայց ով է ապահովելու մեր անվտանգ կյանքը»,–նշում է կինը։

Բերձորցի մեկ այլ կին էլ ասում է՝ այստեղ հավաքված բոլորն էլ աշխատող, ստեղծող մարդիկ են։ 1994-ից հետո տեղափոխվել են Քաշաթաղ, 25 տարիների ընթացքում ոտքի են կանգնեցրել շրջանը։

Ալիևը ծիծաղում է վրադ ու ծաղրում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին

«Տարիներ առաջ Հայաստանում բոլորս էլ ինչ-որ բան թողել ենք, կորցրել ենք և գնացել ենք, ահավոր պայմաններում ապրել ենք, բայց դպրոց սարքել, սպորտը, արվեստն ենք զարգացրել։ Այստեղ կորցրել ենք ամեն ինչ, այնտեղ կորցրել ենք ամեն ինչ, եկել ենք այստեղ ու չգիտենք, թե ինչպես ենք ապրելու»,- նշում է կինը։

Ասում են՝ եթե Բերձորը հայկական չէ, ապա վտանգված է նաև Արցախի մնացած հատվածը։

Լրահոս
0