00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը պարզապես չեն աշխատում. Փաշինյանը` օդը փակ չլինելու մասին

Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ արցախյան պատերազմի ընթացքում միայն մեկ միանձնյա որոշում է կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր տեսաուղերձում անդրադարձավ բանակի սպառազինությունների խնդրին, մասնավորապես այն մեղադրանքներին, թե Հայաստանի ու Արցախի օդը, ինչպես պատերազմը ցույց տվեց, փակ չէր:

«Օդը «փակ» էր, որովհետև 2017թ-ին հայոց բանակի համար 42 մլն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը պետք է փակված համարվեր: Բայց ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը պարզապես չեն աշխատում: Այդ գնման հեղինակն իբր սենսացիոն բացահայտում է անում, ասում է ՍՈւ-30-ների համար իրեն ժամանակին ատկատ էին առաջարկել, բայց ինքը հրաժարվել է գործարքից: Հարց` իսկ 42 մլն դոլարանոց չաշխատող սարքերն առանց ատակատի՞ են գնվել: Այդ ով կհավատա, որ 42 մլն դոլարանոց սարքը գնվել է ազնվության ու բարի մղումների շրջանակներում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև «Օսա ԱԿ» խոցող համակարգերի գնման գործարքին, որի վերաբերյալ իրենց մեղադրում են անարդյունավետ համակարգեր գնելու համար: Փաշինյանը շեշտեց, որ պատերազմի ընթացքում դրանցով բազմաթիվ թիրախներ են խոցվել, այդ թվում՝ ԱԹՍ-ներ:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ես ուղղակի ապշած եմ ոմանց վրա, որ այս պարզ բաները չեն հասկանում». Փաշինյան

Մեղադրանքներին, թե իրենք 2.5 տարում բանակի համար անհրաժեշտ սպառազինություններ չեն գնել, Փաշինյանը պատասխանեց. «2.5 տարում մենք պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացնեինք, զինվորի սննդի, վարտիքի ու կոշիկի հարցը լուծեինք, արկեր գնեինք, որոնք չկային, փամփուշտներ գնեինք, ՀՕՊ միջոցներ գնեինք, ինքնաթիռներ գնեինք: Մենք պետք է գնեինք այն ամենը, ինչ վերջին 20 տարվա ընթացքում պետք է գնվեր ու չէր գնվել»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ նույն ժամանակահատվածում վիլլաներ կառուցելը, Եվրոպայում առանձնատներ գնելը, շվեյցարական բանկերում միլիոններ կուտակելը ավելի կարևոր է համարվել, քան բանակը սպառազինելը:

Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմության այն մեղադրանքին, թե ինքը պատերազմի երրորդ օրը բանակին վերաբերող որոշում է կայացրել, որն աղետալի հետևանքներ է ունեցել:

«15 օր է` այդ որոշումը փնտրում ենք ու չենք գտնում, որովհետև չկա նման որոշում»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ պատերազմի ընթացքում միայն մեկ միանձնյա որոշում է կայացրել, որի շնորհիվ այսօր 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է, որովհետև, նրա խոսքով, ոմանք խուճապի մեջ ուզում էին դա էլ հանձնել:

ՀՀ վարչապետը հայտնեց, որ պատերազմի առաջին իսկ օրերից ինչ-որ մարդիկ առաջնագծում լուրեր են տարածել, թե պատերազմն անիմաստ է, Նիկոլը հողերը ծախել է: Իսկ ինչ-որ քաղաքական շրջանակներ ներքաղաքական անակնկալներ էին խոստանում:

Выступление премьер-министра Никола Пашиняна в прямом эфире (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին ու իրեն մեղադրողներին

«Այդ ո՞ւմ հետ էին պայմանավորվել պատերազմի ու անակնկալների շուրջ: Դրանք էլ հո հրապարակային հայտարարություններ են»,- ասաց նա:

Մինչդեռ, իր համոզմամբ, պատերազմում պարտության հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը 25 տարի եղել է կոռումպացված պետություն, իսկ այսօրվա էլիտայի մի ազդեցիկ մասը զբաղված է եղել բացառապես սեփական ռեսուրս կուտակելով:

Այսօր, ըստ նրա, այդ նույն էլիտան անում է ամեն ինչ, որ շատ բաներ մնան չբացահայտված:

Վարչապետի խոսքով` այդ վարկածի համատեքստում են դիտարկվում նաև նոյեմբերի 10-ի գիշերը կառավարական շենքերի վրա կատարված հարձակումները:

Փաշինյանը խոստացավ պատերազմի բոլոր սխալներն ու պարտության պատճառները վերլուծել հանգիստ աշխատանքային պայմաններում, առանց մանիպուլյացիաների ու էմոցիաների:

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում հայտարարել էր, որ մենք 2,5 տարվա ընթացքում չենք փորձել լիարժեք փակել օդը, այնինչ դա հնարավոր էր, եթե, օրինակ, 120 միլիոն դոլար պարգևավճարներ բաժանելու փոխարեն գնվեին այնպիսի զինատեսակներ, համակարգեր, որոնք արդյունավետ կլինեին անօդաչու սարքերի դեմ

Լրահոս
0