00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2020-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանին աջակցում էր բնակչության 85 % -ը, իսկ դեկտեմբերին ՝ ընդամենը 38 % -ը:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի բնակիչների մոտ կեսը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց Gallup International ասոցիացիայի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը`ընթերցելով Gallup-ի վերջին հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը հեռախոսով, ընդգրկել է Հայաստանի բոլոր քաղաքներն ու մարզերը:

«Հարցին, թե ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, հարցվածների 38%-ը պատասխանել է, որ վարչապետը պետք է շարունակի պաշտոնավարել, իսկ 45%-ը կարծում է, որ նա պետք է հրաժարական տա», - ասաց Նավասարդյանը:

2020-ի հուլիսին, նույն Gallup- ի հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանին աջակցում էր բնակչության 85% -ը, իսկ դեկտեմբերին ՝ ընդամենը 38% -ը:

Նավասարդյանը նաև նշեց, որ գործող վարչապետի վարկանիշը կտրուկ՝ 10-ական %-ով նվազել է երկու իրադարձություններից հետո։ Մեկը նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ստորագրումն էր, իսկ մյուսը՝ հոկտեմբերի 26-ին Փաշինյանի ուղիղ հեռարձակումը, երբ նա խոսում էր Հայաստանի համար ցավալի զիջումների և «թասիբի» մասին։

Акция протеста с требованием отставки премьер-министра (2 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ընդդիմությունը վարչապետի թեկնածուի հարցում միաձայն որոշում է կայացրել. հայտնի է նրա անունը

Հարցվածների 42%-ը նշել է, որ ծանոթ է վարչապետի 6-ամսյա հակաճգնաժամային ծրագրին, իսկ կեսից ավելին `53%-ը չի կարդացել այն:
Գրեթե հավասար են կարծիքները արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ։ 41%-ը դրա անհրաժեշտությունը չի տեսնում, 46%-ը նշել է, որ պարտադիր պետք է ընտրություններ անցկացվեն։

«Հարցվածների 32%-ի կարծիքով՝ Հայաստանը պետք է վերադառնա կառավարման կիսանախագահական ձևին, իսկ 38% -ը գոհ է խորհրդարանական ձևից: Դժվարացել է պատասխանել մարդկանց 30%-ը, ինչը նշանակում է, որ կառավարման տեսակները բնակչությանը պատշաճ չեն բացատրվել, մարդիկ մինչև հիմա չգիտեն դրանց տարբերությունը», - ասաց Նավասարդյանը:

Փաշինյանը պետական դավաճան է, նա հանձնել է մեր կյանքի գնով պահված դիրքերը. զինվորականներ

Հարցվածների կեսից ավելին՝ 56%-ը, նշել է, որ Արցախում պատերազմից հետո իրեն ապահով չի զգում Հայաստանում: 19% -ը պատասխանել է, որ իրեն միանշանակ ապահով է զգում, իսկ 19%-ի համար երկրում անվտանգության ապահովման առումով ոչինչ չի փոխվել:

Հարցվածների 87%-ը կարծում է, որ Հայաստանի անվտանգությանը ամենաշատը սպառնում է Թուրքիան, 71%-ի կարծիքով՝ Ադրբեջանը։

Gallup International ասոցիացիայի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ասաց, որ մինչև տարեվերջ կանցկացվեն ևս երկու հարցումներ, որոնցում կլինեն քաղաքական բնույթի հարցեր:

Լրահոս
0