00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

© Sputnik / Asatur YesayantsВазген Манукян входит в зал судебного заседания по делу 1 марта (8 мая 2020). Еревaн
Вазген Манукян входит в зал судебного заседания по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արթուր Վանեցյանը պարզաբանեց, թե ինչու են առաջադրում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ընդդիմության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

«Ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը։ Շատ պարզ պատճառով։ Նա ունի փորձառություն ու անցած ճանապարհ։ Նա նշել է, որ ինքը վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ և որոշ ժամանակ անց պարտավորվելու է անցկացել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու քաղաքական որևէ ուժի»,– լրագրողներին ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով` Մանուկյանը մի մարդ է, որը եղել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը, եղել է «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը, բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ ավանդը:

Депутат от фракции Процветающая Армения Иветта Тоноян выступает во время митинга на площади Свободы (16 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Հանուն Արցախի ու Հայաստանի փրկության». ընդդիմությունը համապետական հանրահավաք է անելու

«Նրա ղեկավարության օրոք մեր կամավորական ջոկատներից կազմավորված բանակը դարձել է կանոնավոր բանակ»,– շեշտեց Վանեցյանը։

Նրա համոզմամբ` Մանուկյանն իր անցած ճանապարհով ու բանակցային փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ ու լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները:

Վանեցյանը շեշտեց` Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավել իշխանության ղեկին մնալը սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը:

«Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ այստեղ ոչ թե քաղաքական պայքար է՝ հանուն իշխանության, այլ պայքար է՝ հանուն մեր հայրենիքի փրկության, և բոլորը միահամուտ, անկախ նրանից՝ ինձ են սիրում կամ չեն սիրում, մյուսին են համակրում, թե ոչ, պետք է միահամուռ դուրս գան փողոց ու հեռացնեն այս ապաշնորհ, ապազգային իշխանություններին»,- ասաց նա:

ԱԱԾ նախկին ղեկավարաը նաև հայտարարեց, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա ու շատ խորը: Ընդ որում` այն, նրա խոսքով, չի որոշվում փողոցում ժողովրդի զանգվածով:

«Դուրս կգան, հավատացեք»,- ասաց Վանեցյանն ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե փողոցում մեծ զանգված չի հավաքվում: Իսկ հարցին, թե երբ մեծ թվով դուրս կգան բողոքի, Վանեցյան ասաց. «Շաբաթ օրը»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ նշեց, որ վարչապետի պաշտոնանկության երկու ճանապարհ կա` կա՛մ նա պետք է ինքնակամ հրաժարական տա, կա՛մ հասարակական ճնշման տակ ԱԺ-ի մեծամասնությունը քննարկի պաշտոնանկության հարցը:

«Ով այսօր կողմ է Նիկոլի իշխանությանը, նա ուրեմն կիսում է նրա հետ քաղաքական ողջ պատասխանատվությունը»,- շեշտեց Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի  9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Առաջիկա շաբաթ օրը՝ ժամը 15:00–ին, ընդդիմությունը համապետական հանրահավաք է անցկացնելու:

Լրահոս
0