00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատվաստվելուց հետո մի փոքր թույլ էի. Արսեն Թորոսյանը պատմում է իր ինքնազգացողության մասին

© Sputnik / Aram NersesyanВстреча-дискуссия с министром здравоохранения Армении Арсеном Торосяном (16 июня 2018). Еревaн
Встреча-дискуссия с министром здравоохранения Армении Арсеном Торосяном (16 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում, որ առաջիկայում կարող են լինել կորոնավիրուսի երրորդ, չորրորդ ալիքներ, քանի դեռ պատվաստումները համատարած չեն:
Պատվաստվելուց հետո մի փոքր թույլ էի. Արսեն Թորոսյանը պատմում է իր ինքնազգացողության մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո իրեն լավ է զգում:

«Չնայած, որ պատվաստվելու երեկոյան ինձ մի փոքր թույլ էի զգում, ինչը բնորոշ է ադենովիրուսային հիմքով պատվաստանյութերին: Այսինքն՝ նորմալ ընթացք է եղել»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ այսօր առավոտից արդեն լավ է զգում:

Մեկ շաբաթից պատրաստվում է երկրորդ դեղաչափն ընդունել, ինչը պարտադիր է «Սպուտնիկ V» պատվաստանյութով բուժման պարագայում:

Палата интенсивной терапии для лечения больных коронавирусом в инфекционном отделении госпиталя - Sputnik Արմենիա
1277 նոր դեպք, 26 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Նախարարը նաև պատմեց, որ իրենից բացի պատվաստում է ստացել նաև տեղակալը՝ Արտյոմ Սմբատյանը, որն ավելի թեթև է տարել պատվաստումն ու որևէ գանգատ չի ունեցել:

«Ես ինձ համար որոշել էի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կպատվաստվեմ կորոնավիրուսի դեմ, և այնպես ստացվեց, որ առաջին հնարավորությունը եղավ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Հավանաբար տեղյակ եք, որ մենք մի փոքր խմբաքանակ նվեր ստացանք ՌԴ առողջապահության նախարարից, որն այցելել էր Հայաստան: Մենք ևս մի փոքրիկ խմբաքանակի պայմանավորվածություն ունենք: Եվ իհարկե շարունակական բանակցություններ են ընթանում նաև այլ խմբաքանակների մատակարարման շուրջ ու ոչ միայն «Սպուտնիկ V»-ի, այլև «Էպիվակկորոնա» պատվաստանյութի, որը մեկ այլ մեխանիզմով է արտադրվել ու այլ գերատեսչության կողմից»,- ասաց Թորոսյանը:

Իսկ մինչ այդ Հայաստան բերված երկու փոքրիկ խմբաքանակները, նախարարի խոսքով, կբավարարեն միայն տասնյակ մարդկանց: Դրա համար նախարարությունը պատվաստման ինչ-որ հատուկ կարգ չի մշակում՝ դա թողնելով կամավորության սկզբունքի վրա:

Իսկ ավելի զանգվածային պատվաստումները, Թորոսյանի հաշվարկով, Հայաստանում կմեկնարկեն թերևս գարնան կեսին:

«Մենք նախնական պատվիրել ենք բնակչության 10 տոկոսի չափով պատվաստանյութ, և այն սկզբնական փուլում օգտագործվելու է խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների, տարեցների համար, որոնք ավելի մեծ ռիսկ ունեն հիվանդության ծանր ընթացքի: Դրանից հետո արդեն քանակները շարունակաբար կավելացվեն»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի պատվաստումները ՀՀ քաղաքացիների համար անվճար են լինելու, ինչպես մնացած բոլոր պատվաստանյութերը:

Владимир Путин проводит заседание Совета коллективной безопасности ОДКБ - Sputnik Արմենիա
Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմատակարարի ՀԱՊԿ երկրներին. Պուտին

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակին, այն Հայաստանում շարունակում է մնալ լարված, բայց մի փոքր ավելի բարվոք վիճակագրությամբ, սակայն շարունակում են պահպանվել նույն տեմպով:

«Կարծես թե ամեն օր արձանագրվում են նույն թվերը: Իհարկե, լավ է, որ թվերը ցածր են, բայց վատ է, որ մենք չենք տեսնում նվազում: Հետևաբար պետք է նորից ջանքեր գործադրենք իջեցման համար»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով` այսօր հոսպիտալացման հերթի սպասող քաղաքացիներ չկան, բայց հիվանդության մահացության դեպքերը 1.5-2% են կազմում. որքան բարձր է հիվանդության տարածումը, այնքան բարձր է նաև ցավալի դեպքերի վիճակագրությունը:

Համավարակի երկրորդ պիկը Հայաստանում գրանցվել էր նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, ու թեև այսօր նվազում է արձանագրվում, բայց Թորոսյանը չի բացառում, որ առջևում էլի պիկեր կան:

«Հաշվի առնելով սուր շնչառական վարակների բնույթը՝ չի բացառվում ալիքաձև ընթացքը, այսինքն, որ կլինի երրորդ պիկ, չորրորդ պիկ, մինչև որ համատարած վակցինացիայի շնորհիվ այն կդառնա սովորական սեզոնային վարակ»,- ասաց Թորոսյանը:

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել Covid-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որում նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ էին ընդգրկված։ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին էր փոխանցել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ V»-ի առաջին նմուշները։

Ալինա Նիկողոսյանը նոյեմբերի 23-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայաստանին տրամադրված «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները կօգտագործվեն մի քանի կամավորների պատվաստելու համար։

Լրահոս
0