00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПресс-секретарь президента РФ Дмитрий Песков во время ежегодной большой пресс-конференции Владимира Путина (20 декабря 2018). Москвa
Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков во время ежегодной большой пресс-конференции Владимира Путина (20 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին  և Ադրբեջանին չի առաջարկում ռուսաց լեզվին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ շնորհել, ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան ողջունում է ռուսերենին Ղարաբաղում երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ է օգնել նրա հետագա տարածման հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Новобранцы в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պատերազմին մասնակցած զինծառայողների առաջին մեծ խումբը ժամանել է Հայաստան

«Ռուսաց լեզուն ամեն դեպքում և՛ Ղարաբաղում է գործածվում, և՛ Հայաստանում, ռուսերեն են խոսում նաև Ադրբեջանում, ռուսերեն ընդհանրապես աշխարհի շատ վայրերում են խոսում, այդ թվում նաև նախկին Խորհրդային Միության տարածքում։ Եվ խոսում են, որովհետև այն հաղորդակցման համար հարմար լեզու է, և այն նախկինի պես ուսումնասիրում են։ Բնականաբար, մենք դա ամեն կերպ ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում շարունակել նպաստել դրա տարածմանն ու ռուսերենի տիրապետման մակարդակի պահպանմանը, սա մեր խնդիրն ենք համարում»,–ասել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը  Հայաստանին և Ադրբեջանին չի առաջարկում ռուսերենը պետական երկրորդ լեզու դարձնել, ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է։

Կկարողանա արդյո՞ք ռուսաց լեզուն վերականգնել իր դիրքերը Հայաստանում

Պեսկովը հավելել է, որ սա բանակցությունների կամ շփումների թեմա չի հանդիսանում. սա դե ֆակտո մի իրավիճակ է, երբ ռուսերեն են խոսում և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։

Նախօրեին տեղեկություն էր շրջանառվել այն մասին, որ  Արցախի խորհրդարանը քննարկում է ռուսաց լեզվին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը։

Հնարավոր է՝ Ռուսաստանում թույլատրեն օգտվել հայկական վարորդական իրավունքից

Լրահոս
0